Friday, April 6, 2018

«Ապրեցնենք հային, որ ապրի Հայաստանը»
կարգախոսով Գուգարաց թեմում շարունակվում է «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ տեղի ունեցավ բարեգործական ծրագրով գնված 20-րդ բնակարանի՝ կարիքավոր բազմանդամ ընտանիքին հանձնման արարողությունը:

Опубликовано: 2 апр. 2018 г.



Tuesday, November 7, 2017






Օձունի եկեղեցում դարձյալ վերականգնման աշխատանքներ են ընթանում

77 просмотров
Опубликовано: 7 окт. 2017 г.

Մշակույթի նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Օձունի տաճարի արտաքին եռակողմա սրահների ամբողջականացման աստվածահաճո գործին
Опубликовано: 28 окт. 2017 г.

Օձունի եկեղեցու որմնանկարը պաշտպանելու խնդիրն առաջնային է

104 просмотра
Опубликовано: 3 окт. 2017 г.


Օձունի եկեղեցու արտաքին սրահների ամբողջացման խնդիրը կլուծվի

Մշակույթ

7 Նոյեմբերի 2017, 16:50
 Օձունի եկեղեցու արտաքին սրահների ամբողջացման խնդիրը կլուծվի
Օձունի եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը: Փաստը, որ եկեղեցին բազմիցս նորոգվել է, արձանագրված է նաև եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրայի հիշատակություններում (801թ., 1888 թ.): 19-րդ դ. վերջերին էլ թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրներն իրենց միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն նույնպես կա:
Մեր օրերում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2011-ից և այսօր էլ շարունակվում են՝ հյուսիսային կամարակապի քանդված քարերն են դրվում նախկին տեղերում: Եկեղեցու վերականգման աշխատանքները ֆինանսավորում է մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը: Սակայն եկեղեցին լուրջ խնդիր ունի՝ արտաքին սրահների ամբողջականացման հարցը: Բանն այն է, որ անձրևաջրերը լցվում են ներս ու պատը, որմնակամարը «ջրում»:
Հիշեցնենք, որ եկեղեցու արտաքին սրահների վերականգնման հարցը Yerkir.am-ի հետ զրույցում բարձրացրել էր Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ նշելով, որ  անձրևաջրերը, որմնակամարի վրա թափվելով, բարերարի շնորհիվ կատարված աշխատանքներն էլ  են «ջուրը գցում»: «Անձրևաջուրը լվանում է որմնակամարը, իջնում մինչև հիմքեր, հատակը խոնավացնում. այսպես կամաց-կամաց հատակի սալիկներն էլ կտեղահանվեն: Արդեն սկսվել են անձրևները, և քարերը չեն դիմանում անձրևին: Պետք է ծածկի տակ լինեն, անհրաժեշտ է Օձունի սրահների ամբողջական ծածկապատման աշխատանքներ սկսել, իսկ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները` մեկ տարով հետաձգել»,- ասել էր քահանան:
Տեր Վրթանեսը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Օձուն այցի ժամանակ խնդիրը ներկայացրել էր նախարարին, ով էլ խոստացել էր լուծել այն:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք նախարարն ուսումնասիրել էր խնդիրը և ինչ որոշում կայացրել:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը տեղեկացրել է մեզ, որ  եկեղեցու արտաքին սրահների ծածկն ի սկզբանե եղել է փայտյա, ինչի մասին են վկայում եկեղեցու հարավային, արևմտյան և հյուսիսային ելուստները, որոնց վրա էլ հենված են եղել ծածկը կրող երկայնական փայտե գերանները: Փոխնախարարի խոսքով՝ հետագա նորոգությունների արդյունքում փայտանյութի ոչ երկարակեցության պատճառով այն փոխարինվել է քարե թաղակիր կամարներով և թաղերով, որոնց մեկ ոտքը հենվել է նշված պատերին հպված որմնակամարների վրա:
«Արտաքին սրահների ծածկերի քարով վերականգնումը համարում ենք հնարավոր և արդյունավետ՝ մեկ վերապահումով` եթե պահպանվի և ցուցադրվի պատերի վրա առկա ավելի վաղ շինարարական շերտը՝ ելուստները՝ քարե թաղերում թողնելով ապակեպատ «լուսամուտներ»՝ պատմական շերտի մասին ինֆորմացիան հետագա սերունդներին փոխանցելու նպատակով: Ինչ վերաբերում է ծածկերի վերականգնման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ապա նախարարությունը կա´մ կառաջարկի բարերարին` հանձն առնել նաև հուշարձանի արտաքին սրահները ամբողջացնելու նպատակով անհրաժեշտ աջակցություն, կա´մ նախարարությունը պետական բյուջեից գումար կտրամադրի»,- ասել է Սամուելյանը:
Իսկ աշխատանքների իրացման ժամկետները, ըստ փոխնախարարի, կախված կլինեն ֆինանսական հատկացումների չափից:

Monday, September 11, 2017

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԼՈՐՈՒՏ  ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆ
 Լոռու մարզի Լորուտ համայնքում տոն էր: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` վերաօծվեց գյուղամիջյան 1898 թվականի պատմական աղոթատունը` Սուրբ Սարգիս եկեղեցին:

Լորուտցիների երազանքը կյանքի կոչվեց

Опубликовано: 12 сент. 2017 г.

Опубликовано: 11 сент. 2017 г.

Վերաօծվեց Գուգարաց թեմի Լորուտ համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցին


Опубликовано: 12 сент. 2017 г.

Լորուտի եկեղեցու վերաօծումը


Monday, August 7, 2017

Մեծավանի տիկնիկային թատրոնի խմբակի սաների այցը Սարչապետ և Ձորամուտ համայնքներ: Ներկայացվեցին «Անբան Հուռին» և «Բարեկենդանը»

Մեծավանում հիմնված տիկնիկային թատրոնի խմբակի սաները ներկայացումներ են ցուցադրում

Wednesday, July 26, 2017


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
25 հուլիս 2017թ.


Այսու հաղորդագրությամբ Սանահին վանքի տարածքում վերջերս տեղի ունեցած ապօրինի հողարկավորության և գերեզմանաշինության առնչությամբ պարզաբանում ենք. 
Սանահին վանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնվել 13 ապրիլ 2011 թվականի թիվ 2656312 սեփականության վկայականով (գրանցված է իրավունքների պետական գրանցման միասնական 06-002-3 մատյանի 134 համարի տակ): 
Համաձայն վկայականում սահմանանշվածի` եկեղեցու սեփականություն է հանդիսանում միմիայն վանքային համալիրն ու մատուռ սրբատեղիները` սահմանափակ չնչին հողակտորներով:  Վանքի հարակից ողջ գերեզմանոցը ընդգրկված չէ վանքի սեփականության վկայականում և այն իբրև պահպանման գոտի, հանդիսանում է հուշարձանների վարչության և կամ համայնքային սեփականություն: 
Մինչ Մայր Աթոռին հանձնվելը` Սանահին վանքի տարածքում խորհրդային և ապա ՀՀ անկախության առաջին տարիներին տեղական իշխանությունների, Սանահինի գյուղապետերի և ապա թաղապետերի թույլտվությամբ և հուշարձանների վարչության անտարբերության պատճառով կատարվել են հարյուրավոր հուղարկավորություններ:  
Գուգարաց թեմը սկսյալ 1996 թվականից երբեք նոր թաղումների թույլտվություն չի տվել, այլ ընդհակառակը` մշտապես ահազանգել և մարզպետների միջոցով արգելել է գյուղապետերին ու թաղապետերին վանքի հարակից տարածքում անօրինական թաղումներ իրականացնել: Այս մտահոգությամբ հուշարձանների վարչության մարզային ներկայացուցիչներին մշտապես թեմի կողմից հորդորվել է հսկել և տեր կանգնել այդ տարածքներին:
Հանրային հեռուստատեսությամբ մենք արդեն արտահայտվել ենք և սակայն  կրկին դատապարտում ենք կատարվածը և տեղի ունեցած ապօրինության կապակցությամբ ակնկալում դատախազության և քննչական մարմինների վճիռը: Կոչ ենք անում նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը,  պատկան կառույցներին` հետևողական լինել պատմական վայրերի և հուշարձանների, սրբավայրերի պահպանման գոտիների անձեռնմխելիության ապահովման հարցում:
Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներում վանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք աբեղայի կողմից տրված բացատրություններին և հարցազրույցին` նշենք, որ դա ակնհայտ թյուրիմացություն է և հովվի անտեղյակության արդյունք:



ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ