Ուխտագնացություններ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

ԽԱՉՎԵՐԱՑԸ` ՉԻՉԽԱՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐ


Խաչվերցի տոնինՍպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղի բնակիչները մեծ հանդիսությամբ տոնեցին գյուղիհնագույն սրբավայրերից մեկի` 6-րդ դար թվագրվող Չիչխանավանքի կամ Չիչխանաձորի Սուրբ Խաչ վանքի ուխտիօրը:




Չիչխանավանքն իր անվանումը ստացել է տեղի Չիչխան գետի անունից` պայմանավորված ժամանակին գետի երկայնքով ձգվող չիչխանի ծառերի առատությամբ: Պատմական աղբյուրներում չեն եղել վանքի անվան մասին տեղեկություններ, ուստի նախորդ տարի, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վանքը օծվեց և անվանակոչեց Սուրբ Խաչ։


 Վանքը խոնարհված վիճակից ստացավ իր երբեմնի շքեղ տեսքը՝ «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության միջոցով եկեղեցու բարերարությունը ստանձնած Հայկ և Հիլդա Մանջիկյանների օգնությամբ։
Եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի։
Սուրբ Պատարագին ուխտավորաբար ներկա էին Սպիտակի տարածաշրջանի համայնքների համայնքապետեր, ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, քահանա հայրեր և ուխտավորներ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Ներկաներին իր օրհնության խոսքն ուղղեց Սրբազան Հայրը, ի մասնավորի նշելով
«Սուրբ Խաչի ամենազորությանն ու փրկարար կարողությանը հայ հավատացյալը մշտապես ապավինել ու դարձել է խաչակիր ժողովուրդ: Խաչով է հպարտացել և խաչով հաղթանակել, խաչով խաչվել և սակայն նույն խաչով անմահացել»:
Այսպիսով Խաչվերացի տոնը՝ որպես եկեղեցու ուխտի օր նշելու ավանդույթը, Շիրակամուտի համար դարձավ ամենամյա համայնքային մեծ տոնախմբություն և եկեղեցական շատ տոների պես ստացավ նաև ժողովրդական բնույթ։
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
Մաքրման և բարեկարգման աշխատանքներ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ և Սրբոց Քառասնից Մանկանց վանքերում

Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,առաջնորդությամբ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի և հովանավորությամբ Վանաձորի նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանի, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու «Նարեկացի»երիտասարդաց միության անդամները ուխտավորաբար այցելեցին Դսեղ` խոնարհված եկեղեցիների մաքրման և բարեկարգման ավանդական ամենամյա իրենց աշխատանքը իրականացնելու:
Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանքում, ի ուրախություն բոլորիս, կատարվում էին ամրացման աշխատանքներ ևտարածքը գտնվում էր քիչ թե շատ բարվոք վիճակում: Երիտասարդները հնարավորինս մաքրեցին վանքը խոտածածկույթից և աղբից: Վանքում Վանաձորի երիտասարդներին միացան նաև Դսեղի երիտասարդաց միությունը`առաջնորդությամբ տեղի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի:
Մաքրման աշխատանքներին առաջին անգամ մասնակից երիտասարդները ծանոթացան վանքի պատմությանը,շրջեցին վանքի տարածքումորից հետո խումբը շարժվեց դեպի Դսեղի Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցի: Ոտքով երկար ճանապարհ կտրելով և հասնելով եկեղեցիերիտասարդները մեծ ջանասիրությամբ բարեկարգեցին նաև եկեղեցին և հարակից տարածքը: Տարածքի անբարեկարգության և քարաթափության արդյունքում ստեղծված անմխիթար վիճակի պատճառով` հնարավոր չէր պատկերացնել վանքի վեհաշուք տեսքը` անգամ խոնարհված վիճակում:Աշխատանքն ավարտելուց հետո, քահանա հայրերը կատարեցին Արևագալի ժամերգություն և երիտասարդացմիության անդամների հետ միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված թե Գրիգոր Բարձրաքաշ և թե Սրբոց Մանկանց եկեղեցիներում:Երիտասարդները ուխտավորաբար եղան նաև Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:Բեղմնավոր աշխատանքը առավել տպավորվեց Դսեղի չքնաղ բնության գրկում երիտասարդների կազմակերպածտարատեսակ խաղերովազգային երգ ու պարով:Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը և միության անդամները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Վանաձորի նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ասլանյանին` աստվածահաճո այս գործին աջակցելու և մաքրման աշախատանքների կազմակերպման ճանապարհածախսը հոգալու համար:

Էմմա Գրիգորյան
ՈՒխտագնացություն Խուճապի վանք

Հուլիսի 23-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի օրհնությամբ Ախթալայի և Ալավերդու տարածաշրջանի 35-40 ուխտավորներ Ախթալայի հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն կատարեցին Խուճապի վանք: Ուխտավորների համար կատարվեց հանգստյան ժամերգություն, որից հետո Տեր Հայրը խոսեց քարոզ: Մենք` քրիստոնյաներս բազմաթիվ անգամներ առիթ ենք ունենում մերձենալու Աստծուն` մասնակցելով եկեղեցական տոնակատարություններին, ծիսաարարողակարգին, մատաղ ենք մատուցում, աղոթում, բարի գործեր կատարում, և այս ամենով հանդերձ, շատ ավելի գեղեցիկ է, երբ մենք հնարավորություն ենք ունենում երկրից` երկինք գնալու, մեղքից` լույսը անցնելու` այցելելով այս կամ այն սրբի սուրբ շիրիմին և կամ որևէ սրբատեղի: Մեր հավատացյալները հենց այս գիտակցությամբ էլ եկել էին իրենց եկեղեցի` աղոթելու և իրենց ուխտը վերանորոգելու առ Աստված: Ուխտագնացությանը ներկա էին Ջիլիսայի գյուղապետ Մհեր Վարդանյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը, Ախթալայի Ս. Աստվածածին վանքի խաչքավոր Արմեն Մուրադյանը և այլն: Ուխտավորները, ովքեր առիթ ունեցան աղոթք հնչեցնելու եկեղեցում ոչ միայն իրենց համար, այլև մեր երկրի ու եկեղեցու բարորության և անսասանության, մեր ընտանիքների ամրության, զինծառայողների համար` խնդրելով Աստծու օրհնությունը: Հավարտ ժամերգության եկեղեցու բակում մատուցվեց ավանդական մատաղ: Ինչպես նաև ուխտավորները Տեր Հեթումի հետ միասին մաքրեցին եկեղեցու տարածքը:


Այսօր տեղի ունեցավ Սանահինի միջնադարյան համալսարանի հիմնադրման 1050-ամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառումն անց կացվեց Գուգարաց թեմի առաջնորդարանի և Վանաձորի պետական համալսարանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ

ւխտագնացություն Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հետ





 





Ուխտագնացություն Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի հետ

Ուխտավորները եղան Արդվու Սբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարանում, Աքորու Սբ Գևորգ եկեղեցում, Սեդվու Սբ Նշան եկեղեցում և Բգավոր եկեղեցում:




10.11.2015

Ուխտագնացություն Ամբերդ Սուրբ Աստվածածին եկեղեցի

Ուխտագնացություն Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ` դեպի Ամբերդ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Բյուրականի Սբ Հովհաննես և Սբ Հովհաննու Աստվածածին խոնարհված (Արտավազիկ) եկեղեցի, Տեղերի Սուրբ Աստվածածին վանք: Ուխտավորները եղան նաև Աղձքի 5-րդ դարի խոնարհված եկեղեցում և Արշակունիների դամբարանում:

Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:




Ուխտագնացություն Աքորու Սուրբ Գևորգ եկեղեցի



Սեպտեմբերի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գևորգ զորավարի հիշատակը: Ալավերդու տարածաշրջանում սրբի անունը կրող եկեղեցի կա Աքորի գյուղում: Այս առիթով Ալավերդու հոգևոր հովիվ `Տեր Միքայել քահանա Շաղոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի: Եկեղեցու հավատացյալների համար Սուրբ Պատարագ մատուցվեց, որին խոսվեց քարոզ` նվիրված տոնին: Մենք` քրիստոնյաներս բազմաթիվ անգամներ առիթ ենք ունենում մերձենալու Աստծուն` մասնակցելով եկեղեցական տոնակատարություններին, ծիսաարարողակարգին, մատաղ ենք մատուցում, աղոթում, բարի գործեր կատարում, և այս ամենով հանդերձ, շատ ավելի գեղեցիկ է, երբ մենք հնարավորություն ենք ունենում երկրից` երկինք գնալու, մեղքից` լույսը անցնելու` այցելելով այս կամ այն սրբի սուրբ շիրիմին և կամ որևէ սրբատեղի: Մեր հավատացյալները հենց այս գիտակցությամբ էլ եկել էին իրենց եկեղեցի` աղոթելու և իրենց ուխտը վերանորոգելու առ Աստված: Սուրբ Պատարագին ներկա էին նաև Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր առիթ ունեցան այդ գեղեցիկ տոնին աղոթք հնչեցնելու եկեղեցում ոչ միայն իրենց համար, այլև մեր երկրի ու եկեղեցու բարորության և անսասանության, մեր ընտանիքների ամրության, զինծառայողների համար` խնդրելով Սուրբ Գևորգի բարեխոսությունն ու Աստծու օրհնությունը: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակում մատուցվեց ավանդական մատաղ:
            Հոգևոր սնունդ ստացած, հոգևոր արժեքների, հայրենիքի ու եկեղեցու հանդեպ սիրով լցված` երիտասարդները իրենց հոգևոր հովվի հետ վերադարձան Ալավերդի: Ուխտդ ի կատար սիրելի ուխտավոր. Ամե
Ուխտագնացություն Սուրբ Էջմիածին

Հուլիսի 25-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օրը, օրհնությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Սեպուհ Արք. Չուլջյանի և բարերարությամբ Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցու Խաչեղբայր Վան Բլուդյանի, Ախթալայի Կիրակնօրյա դպրոցի սաներն ու իրենց ծնողները ուխտավորաբար այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Ս. Գայանեի վանք, Ս. Հռիփսիմեի վանք, Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի, Ապարանի Ս. Խաչ եկեղեցի և Սպիտակի Ս. Հարություն եկեղեցի: Բոլոր սրբավայրերում երկրպագելով և աղոթք բարձրացնելով՝ ծնողները վերանորոգեցին, իսկ երեխաներն սկսեցին իրենց Ուխտն առ Աստված: Օրվա խորհրդին հավատարիմ՝ բոլորն ուխտեցին լինել Լուսավորչի սիրելի զավակներ՝ ի շենացումն մեր Եկեղեցու և ի ծաղկումն մեր Հայրենիքի:
 Ուխտդ ի կատար, սիրելի՛ հայորդի:
Ուխտագնացություն Ստեփանավան



Ավանդույթը չխախտելով Ալավերդու հ.1 հիմնական դպրոցի ուսուցիչները, իրենց հոգևոր հովիվ` Տեր Միքայել քահանա Շաղոյանի առաջնորդությամբ հերթական ուխտագնացության գնացին` այս անգամ դեպի Ստեփանավան: Հոգևոր այսօրինակ միջոցառումը` ձևավորված ավանդույթ է այս դպրոցի համար, որովհետև արդեն տասը տարիներ և ավելի, մանկավարժական կոլեկտիվը տարին երկու անգամ` ուսումնական տարեսկզբին և տարեվերջին կազմակերպում է ուխտագնացություն դեպի պատմական հուշարձաններ և սրբավայրեր: Այսպիսի ուխտագնացությունների շարքում են` Սուրբ Էջմիածինը, Գեղարդավանքը, Խոր Վիրապը, Գոշավանքը, Հաղարծինը, Աշտարակի, Արցախի, Թբիլիսիի վանքերն ու եկեղեցիները և այլն: Հոգևոր ճամփորդություններով, մանկավարժները ձեռք են բերում և հոգևոր գիտելիքներ և զորանում են հավատքով` առավել նվիրվածությամբ ստանձնելու իրենց սրբազան պարտականությունները` հանուն մատաղ սերնդի դաստիարակության: Ուխտագնացության հոգևոր ճանապարհները մեր ուխտավորներին առաջնորդեցին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցի: Այստեղ նրանք աղոթք հնչեցրին մեր երկրի բարօրության ու խաղաղության, ինչպես նաև մայր եկեղեցու պայծառության և շենության համար` հայցելով Սուրբ Սարգսի, իր որդու` Մարտիրոսի և տասնչորս նահատակ զինվորների բարեխոսությունը: Հաջորդ կանգառը` 1005 թ. Դավիթ Անհողինի օրոք կառուցված հրաշագեղ Լոռի բերդն էր, որը թեև ավերված, բայցևայնպես մեզ էր ներկայանում իր շքեղությամբ և պերճությամբ` իր մեջ ամփոփելով բնության և մարդկային բազկի ներդաշնակությունը: Ուխտավորները եղան նաև Ստեփանավանի բուսաբանական այգում` վայելելով մայր բնության բազմատեսակ ու ճոխ ծառատեսակները: Հոգևոր սնունդ ստացած` մեր ուխտավորնեը վերադարձան Ալավերդի` իրենց հետ բերելով անմոռանալի հուշեր ու հոգևոր զգացումներ: Ուխտդ ի կատար սիրելի մանկավաժ. ամեն:

Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ
Ուխտագնացություն Սուրբ Էջմիածին և Սուրբ Գեղարդ


Տարիներ շարունակ` սկսած 2003 թվականից Ալավերդու <<Հյուսիսային>> համալսարանի Թումանյան մասնաճյուղում իրականացվում են <<Քրիստոնեական>> և <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկաների դասավանդում: Շաբաթական մեկ օր ուսանողները հնարավորություն են ունենում ծանոթանալու Հայ եկեղեցու թե ծիսակարգի և թե տոների մասին գիտելիքների: Դասընթացները չեն սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով, որովհետև ուսանողները մասնակցում են նաև ուխտագնացությունների Հայաստանի տարբեր սրբավայրեր այցելելով:






Այս տարիների ընթացքում կազմակերպվել են մի շարք ուխտագնացություններ` Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Գեղարդավանք, Սևանավանք, Գոշավանք, Հաղարծին, Հաղպատ, Սանահին, Օձուն, Ախթալա և այլն: Ավանդույթի համաձայն` հերթական ուխտագնացությունը կազմակերպվեց համայն հայության հոգևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Գեղարդավանք: Ուխտավորի ճանապարհը սկսվեց առավոտյան ճանապարհի աղոթքով` Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: Առաջին կայանը Սուրբ Էջմիածինն էր:
Ուխտավոր ուսանողները նախ աղոթեցին Մայր Տաճարում, երկրպագեցին Իջման Սուրբ Խորանին, որից հետո առիթ ունեցան այցելելու <<Ալեք և Մարի Մանուկյաններ>> Գանձատուն` ուր նրանք հնարավորություն ստացան հաղորդակից լինելու բարձրարժեք և բարձրաճաշակ արվեստի ու մշակութային գործերի: Ուխտագնացությունը շարունակվեց և հաջորդ աղոթավայրը եղավ Սուրբ Գայանե /630թ./, ապա Սուրբ Հռիփսիմե /618թ./ վանքերը: Ուխտագնացությունն ավելի հետաքրքիր դարձավ, որովհետև հաջորդ սրբավայրն ուր ուսանողները պետք է իրենց հոգևոր զրոյւցն ունենային Տիրոջ հետ` զարգացած միջնադարից ժառանգած ճարտարապետական մտքի թռիջքներից` Գեղարդի վանական համալիրն էր: Այստեղ ևս ընդհանրական աղոթք կատարվեց շարականների ուղեկցությամբ` մեր մայր հայրենիքի և մայր եկեղեցու, երկրի խաղաղության համար:
Հոգևոր սնունդ ստացած, հարուստ տպավորություններով ուսանողները վերադարձան Ալավերդի: Ուխտդ ի կատար սիրելի ուխտավոր. ամեն:

Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ

Երկիրը սիրելու համար այն ճանաչել է պետք
Օրերս, Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միությունը ձեռնարկել էր «Ճանաչենք մեր թեմի սրբավայրերը» ծրագիրը` քաղաքի մի շարք դպրոցների աշակերտների համար:
Այս ծրագրով կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Ախթալայի, Հաղպատի, Քոբայրի վանքեր: Մեր դպրոցը ևս ներառված էր ծրագրում և սա իմ առաջին ուխտագնացությունն էր: Համոզված եմ, նաև մասնակիցներից շատերի համար էր առաջինը: Մինչ ուխտի գնալը` երիտասարդաց միության անդամները մեզ անընդհատ բացատրում էին թե ինչ է ուխտագնացությունը, ներկայացնում էին վանքերի պատմությունները. սակայն որքան էլ պատկերեին, մեզ համար այդ ամենը տեսանելի ու լավ պատկերելի չէր լինի, եթե ինքներս չմասնակցեինք ու չզգայինք: Ախթալայում մենք մասնակցեցինք Սբ Պատարագին, լսեցինք քահանայի խոսքը և հիացանք վանքի սրբապատկերներով: Հաղպատավանքում մեզ դիմավորեց տեղի հոգևորականը, ով բացատրեց վանքի պատմությունն ու հետաքրքիր ավանդություններ:  Վերջինս մեզ նաև բարձրացրեց Հաղպատի զանգակատունը, որտեղից անհնար էր չսիրահարվել տեղի բնությանն ու առհասարակ Հաղպատին: Վերջում եղանք Քոբայրում. սա մի վանք էր` ծվարած լեռների մեջ և տպավորություն էր, ասես ձուլված լինի քարայրներին… Այստեղ մենք երկար զրույց ունեցանք երիտասարդաց միության անդամների հետ, ովքեր մեզ ներկայացրեցին իրենց միության անցած ուղին, գործունեությունը, ուխտագնացության, նրա նպատակի և մեր եկեղեցիների պահպանման մասին: Պետք է ճանաչել հայրենիքը, որպեսզի կարողանաս սիրել այն: Այս միտքը մեկընմիշտ դրոշմվեց մտքիս մեջ, քանզի միայն ուխտագնացության ավարտին, միայն այն ժամանակ, երբ Քոբայրում Հայր մեր աղոթք արեցինք, զգացի, որ ամենևին չեմ ճանաչում իմ երկիրը, իսկ այն, ինչ այդ օրը տեսա ու ճանաչեցի` սիրեցի անսահման:
Այսօր արդեն մեծ ցանկություն ունեմ ոչ միայն նորից ու նորից ճանաչելու մեր սրբավայրերը, այլև փորձելու պահպանել դրանք, ինչպես սովորեցի իմ ավագ ընկերներից:
Ռուզաննա Մկրտչյան
Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի
9 բ դասարանի աշակերտուհի 
«ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ»

 ծրագիրը` Վանաձոր քաղաքի դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար: Ծրագրի նպատակն է մատաղ սերնդին ծանոթացնել իր թեմի սրբավայրերին` վերջիններիս շրջանում ձևավորելով այդ սրբավայրերի տերը լինելու գիտակցությունը:
Պատանիները ուխտագնացությամբ եղան Ախթալայի Սբ Աստվածածին եկեղեցում, Հաղպատավանքում և Քոբայրավանքում:





ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ


Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի` Մարտիրոսի և 14 հավատարիմ զինվորների հիշատակը: Այս առիթով Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ժամերգություն կատարվեց, հավուր պատշաճի քարոզ խոսվեց և ապա կատարվեց երիտասարդների մասնավոր օրհնության կարգ: Արարողությանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր քահանայի քարոզից հետո ժողովրդին պատմեցին սուրբ Սարգսի տոնի հետ կապված` առավել սիրելի ժողովրդական ավանդությունների մասին: Օրը ավելի բովանդակալից և տոնական դարձավ, որովհետև արարողությունից հետո երիտասարդները հոգևոր հովվի առաջնորդությամբ ուխտաբար այցելեցին Սանահինի տարածքում գտնվող 13-րդ դարի Սուրբ Սարգիս մատուռը: Այստեղ երիտասարդները աղոթք առաքեցին առ Աստված մեր բանակի և զինվորների խաղաղ ծառայության, մեր երկրի սահմանների անսասանության, հայրենիքի ու եկեղեցու զորացման համար`խնդրելով արագահաս Սուրբ Սարգսի բարեխոսությունը:
Ուխտագնացության ճանապարհը բավականին դժվար էր, որովհետև մատուռն գտնվում էր բլրի վրա, սակայն մեր երիտասարդները գիտակցաբար հաղթահարելով բոլոր դժվարությունները հասան իրենց նպատակաին`հիշելով սրբի վերջին աղոթքն առ Աստված, որ ովքեր ուխտով, պահքով և պատարագով կհիշեն իրեն, Աստված առավել շուտ արձագանքի նրանց աղոթքին: Ուխտագնացությունը շարունակվեց Սանահինի վանական համալիրում, ուր ևս մեր երիտասարդները աղոթեցին և ականջալուր եղան գեղեցիկ պատմությունների` վանական համալիրի կառուցման , հոգևոր դերի  ու նշանակության մասին : Ուխտդ ի կատար սիրելի երիտասարդ:

Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ
Մի ուխտագնացության պատմություն,
կամ երբ սահմանապահ են վանքերը


Կեսօր էր, երբ հասանք սահմանամերձ Պրիվոլնոյե գյուղ: Գյուղ տանող ճանապարհին շատ էին ռուսական գյուղերը, մարդիկ, ովքեր հայ իրականության մեջ փորձում են իրենց ազգային դիմագիծը պահպանել: Գյուղերի անվանումները ևս ռուսաբույր էին: Առաջին անգամ էի այս տարածաշրջանում, և հետաքրքրությանս հետզհետե գումարվում էր տարօրինակ մտահոգություն: Մտքերս խառնվում էին իրար և հանգուցավորվում, երբ հայկականության կնիք ունեցող արժեքներն ակնհայտորեն «խլվում և կամ յուրացվում են»:
Հերթական մեր ուխտագնացությունն էր դեպի սահմանամերձ, այս անգամ` Պրիվոլնոյե գյուղի դժվարանցանելի անտառների մեջ թաքնված Խուճապի վանք: Գուգարաց թեմի երիտասարդաց թևի մի քանի անդամներով, «Պրիվոլնոյե» սահմանապահ ուղեկալի պայմանագրային զինծառայողների, փոխգնդապետ Նվեր Պետրոսյանի ուղեկացությամբ և հոգևոր առաջնորդությամբ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ուխտի ճանապարհին էինք դեպի Խուճապի վանք: Ճանապարհը, որ ձգվում էր ճահճոտ ու մացառոտ անտառներով, աշնանային տեսարանների գունագեղ համադրություններով, թվում էր՝ անվերջանալի, ինչպես և՝ հաճելի. այն ինձ հիշեցնում էր մեծանուն նկարիչների պարզ աշնանային կտավներ, բայց այս աշունը պարզ մեկի ձեռքի գործը չէր… Տեսարանները պարբերաբար մտովի տեղափոխում էին դարձյալ սահմանամերձ Ջիլիզա գյուղի Խորակերտի վանք, որտեղ եղել էինք նախորդ տարի և դարձյալ՝ Սրբազանի ու այդ շրջանի սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ: Եթե Խուճապի վանքը մեր սահմաններում է և քիչ թե շատ, թեկուզ մեծ դժվարությամբ, հնարավոր է այստեղ ուխտի գալ, ապա Խորակերտի վանքի մասին խոսելն ավելորդ է: Հայ-վրացական սահմանի չգծագրված և չհստակեցված լինելու պատճառով Խորակերտի վանքը կարող է հայտնվել սահմանից անդին: Միգուցե մտքերս ինձ սխալ ուղղությամբ են տանում, սակայն խոսել Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքում ունեցած եկեղեցիների պահպանման մասին, երբ քո սահմանամերձ գյուղը հսկող, «սահմանապահ եկեղեցին» քեզանից օտարվելու վտանգի տակ է, թվում է անհեթեթ:


Մտքերս ցրվեցին, երբ անտառային նեղ կածանը մեզ հասցրեց Խուճապի վանքի բակ: Լալվար լեռան այս հրաշք վանքը ևս իր ճարտարապետությամբ եզակի ու չքնաղ է անգամ կիսավեր վիճակում` բնությանը ձուլված և խիստ հայկական: Հատուկ մասնագետի աչք պետք չէ ունենալ՝ տեսնելու համար այն բոլոր մանրամասները, հավելված կառույցները, որոնք քաղկեդոնիկ կառույց ստանալու նպատակով կառուցել և կամ կցել են 4-րդ դարի այս սրբավայրին: Միասնական աղոթքով և անհատապես ուխտ կապելով վանքում՝ յուրաքանչյուրս փափագ ունեինք այս վանքի կենդանության համար աղոթելու: Սրբազան Հոր հետ վանքի տարածքը ուսումնասիրելուց և միասնական աղոթքից ու շարականներ կատարելուց հետո ետ դարձանք դեպի ուղեկալ: Վանքի շուրջ մտորումների տպավորության տակ ետդարձի ճանապարհն ավելի կարճ թվաց:
Ուղեկալում մեզ սպասվում էր զինծառայողների ձեռքով պատրաստված տաք կերակուրը, որը նրանք սիրահոժար կիսեցին մեզ հետ` մտքեր փոխանակելով նաև իրենց առօրյայի և մտածումների մասին:

Ուղեկալի զինվորների հետ Սրբազան Հոր հանդիպումից, հորդոր-խրատական խոսքերից հետո, մենք դարձանք դեպի տուն` սահմանապահ այս վանքը ևս հայության մշտական ուխտատեղի տեսնելու համար հնչեցրած աղոթքի իրական հույսով: Ճանապարհին, երբ մտածում էի անցնող օրվա մտահոգություններիս շուրջ հոդված շարադրելու մասին, մտքիս մեջ անընդհատ իր տան մեջ անտեր թվացող, լքված վանքի պատկերն էր, որը միակը չէ մեր սահմաններից ներս, իսկ ականջիս հնչում էին գյուղի բնակիչներից մեկի խոսքերը, ով ներկայացնում էր, թե ինչպես տեղի ռուս բնակիչները հաճախում և կիրակիներին էլ մասնակցում են ռուսական եկեղեցում կատարվող արարողություններին: Վերջում էլ հավելեց. «Մեզ մեր աղոթքն էլ հերիք ա, ամենքս մեր Աստվածն ունենք…»:


Վերանորոգել, վերակառուցել, վանքերն ու եկեղեցիները, որպեսզի նորից մնան դատարկ, ճարտարապետության գոհար-նմուշ միայն. պետք չէ, լավ է վանքի պատերը նորոգելուց առաջ, ներսից վերանորոգվել, վերածնվել, կապվել նորից այն ամենին, ինչ գոյություն է ունեցել մեզանից առաջ, այն ամենին, ինչ ստեղծել է մեզ, դառնալ կենդանի տաճար` Աստծո տաճարի մեջ:

Ուխտագնացություն  Աքորու Սբ Գևորգ եկեղեցի
Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Գևորգ զորավարի տոնը: Այս առիթով Ալավերդու հոգևոր հովիվ `Տեր Միքայել քահանա Շաղոյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Աքորու Սուրբ Գևորգ եկեղեցի: Եկեղեցու հավատացյալների համար Սուրբ Պատարագ մատուցվեց, որին խոսվեց քարոզ` նվիրված տոնին: Սուրբ Պատարագին ներկա էին նաև Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> եկեղեցու Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր առիթ ունեցան այդ գեղեցիկ տոնին աղոթք հնչեցնելու եկեղեցում ոչ միայն իրենց համար, այլև մեր երկրի ու եկեղեցու բարորության և անսասանության, մեր ընտանիքների ամրության, զինծառայողների համար` խնդրելով Սուրբ Գևորգի բարեխոսությնն ու Աստծու օրհնությունը: ՈՒխտագնացությունը շարունակվեց և մեր երիտասարդները հաղթահարելով ճանապարհի դժվարությունները հասան Սեդվու վանք, ուր ևս ուխտավորի աղոթք մրմնջացին առ Աստված Սեդվու Սուրբ Նշան եկեղեցում: Աղոթքից հետո երիտասարդները նախապես զինված լինելով աշխատանքային գործիքներով` վանքի տարածքի մաքրության սրբազան պարտականությանն անցան, որից հետո էլ միասին` հաշտ ու համերաշխ <<սիրո ճաշ>>-ին մասնակցեցին: Հոգևոր սնունդ ստացած, սեփական պատմության և հոգևոր արժեքների, հայրենիքի և եկեղեցու  հանդեպ սիրով լցված ու հագեցած, երիտասարդները իրենց հոգևոր հովվի հետ վերադարձան Ալավերդի: Ուխտդ ի կատար սիրելի երիտասարդ. Ամեն:


Ուր ժամանակը կանգ է առնում

Կեսօր էր, երբ հասանք Տաթևի վանք: Այստեղ` ամառային օրերին հատկապես, անընդհատ աղմկոտ այս վանքի բակում, չնայած ուխտավորների և զբոսաշրջիկների մեծ հոսքինլուրջ հանգստություն կար, չքնացնող, այլ խաղաղեցնող հանգիստ:

Բոլոր սրբավայրերի տարածքներն էլ` անկախ վայրից, մի տեսակ հատուկ էներգետիկ դաշտ ունեն, որ գուցե աստղագետները, գիտնականները կապեն համաստեղությունների, աստղերի դիրքերի և տարբեր հորինվածքներիհետ, սակայն ուխտավորի համար չեն կարող վանքերը ու եկեղեցիները զուտ «հեթանոսական» տրամաբանությամբ կառուցված լինեն «հատուկ ընտրված վայրերում», ուխտավորի համար գոյություն ունի աստվածային նախախնամություն, որ տարածվում է թե հավատացյալի և թե անհավատի վրա` անկախ այն հերքելու բոլորջանքերին: Լուսնի փառքն էլ, լույսն էլ ստացվում է արևից, ինչպես և դրական դաշտն ու էներգիան Աստծուց: Տաթևի վանքն ասես կենտրոն լինի աստվածային այդ խաղաղության ու ներդաշնակության…
Մեզ դիմավորեց վանքի վանահայրը` Հայր Միքայելը, ում շուրթերով ի դեպ (նրա հետ շփված անձինք կհասկանան խոսքս) առավել հաճախ է Աստված քո հարցերի շատ փնտրած պատասխանները տալիս: Հայր Սուրբի հրահանգով և տեղի սարկավագի ուղեկցությամբ` մենք հանգրվանեցինք գյուղի տներից մեկում: Ուխտավորներիս իրենց հարկի տակ հյուրընկալեցին Իշխան և Օվսան ծեր ամուսինները:
Նորավանքի եկեղեցում բարձրացված աղոթքներըԳորիսի եկեղեցում հանգրվանը և հանդիպումը Սյունյաց թեմիառաջնորդ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ և ի վերջո դեպի Տաթև բերող ոլորապտույտ ճանապարհներըդեռևս հոգնություն չէին բերել մեզայլ կարծես միայն երկրորդ շունչմասնակցելու Տաթևի վանքիասեսանվերջանալի թվացող ժամերգություններինորն ուխտավորն իր հերթին փափագում է ավելի երկար տեսնել ու լսել:
Գուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության համար սա երկրորդ ուխտագնացությունն էՏաթևի վանքՍակայն արդեն եռօրյա ուխտագնացությունառաջնորդությամբ Վանաձորի Սուրբ Աստվածածինեկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա ՄարգարյանիՄիասնական ուխտով էինք եկել վանքաղոթքբարձրացնելու առ Աստված երկրի սահմանների խաղաղությանհայրենիքի և եկեղեցու շենացման և պանծացմանհամարԵրեք օրերին մասնակից եղանք ժամերգություններինՍուրբ Պատարագներինհոգևոր զրույց ունեցանք ՀայրՄիքայելի հետհանդիպեցինք վանքի դպրաց դասի երիասարդների և պատանիների հետ: «Հատկապես հոգևորառումով հագեցած այս ուխտագնացության շուրջ տպավորություններով կիսվելըներկայացնելըգուցենյութականացնի զգացածըլավ է լռել և առաջիկայում գաղափարներով ու գործերով արտահայտել այն», այսպես ենհակիրճ պատմում ուխտի մասին երիտասարդները:
Վերջին օրը ուխտավորները Տաթևի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցումձեռամբ Հայր Միքայելի մասնակցեցին ՍուրբՊատարագիՀավարտ Պատարագի` երիտասարդները շարժվեցին դեպի Հարանց Անապատկամ ինչպեստեղացիներն են ասում Տաթևի կամ Սյունյաց Մեծ ԱնապատԴեռևս 18-րդ դարի երկրորդ կեսից լքված ՀարանցԱնապատը չի կարող անտարբեր թողնել որևէ ուխտավորիԸստ պատմիչ Լեոյիայս անապատը «նախատիպն է այնվանական հիմնարկությանոր հարյուր տարի հետո հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մեկիվրա»:
Ափսոսանք և տխրություն է իջնում ակամայիցերբ ճարտարապետության և հոգևոր առումով այս տեսակսրբավայրերը տեսնում ես լքվածանխնամ… անմխիթարինչպիսին երևի մերօրյա վանական կյանքն է:
Այս խոհերով ծանրացածսակայն դարձյալ վառ ապագայի տեսլականովուխատվորները դարձան դեպի ԳուգարացթեմՔիչ էին ուխտագնացության օրերըսակայն բավարարսթափվելու և նոր ջանք ու եռանդովամեն բան մերշրջապատում և մեր անձերի մեջ ի բարին փոխելու մտայնությամբ դիմավորելու գոնե առաջիկա ամսիները:
Էմմա Գրիգորյան
Ուխտագնացություն դեպի Հաղարծին և Գոշավանք



Օրերս Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>>ԵԵՄ-յան անդամները` իրենց հոգևոր հովվի առաջնորդությամբ ուխտաբար այցելեցին Հաղարծին և Գոշավանք: Մինչ այդ ուխտագնացությունը, Վանաձորում` Գուգարաց թեմի <<Ծիծեռնակ>> ճամբարում կազմակերպվել էր երիտասարդական հավաք, որի ժամանակ պարզ դարձավ, որ 2013 թվականի թեմի լավագույն միություն է ճանաչվել Ալավերդու ԵԵՄ-ը: Հավաքի ժամանակ միության ատենապետ` Արկադի Գորգինյանը առաջնորդ` Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանից ստացավ փոխանցիկ հուշատախտակ և դրամական պարգև: Ի գնահատական կատարված լավ աշխատանքի` Ալավերդու հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի աջակցությամբ էլ ահա կազմակերպվեց վերոնշյալ ուխտագնացությունը, որի հովանավորությունն ամբողջությամբ իր վրա վերցրեց <<Վորլդ Վիժըն>> կազմակերպության` Ալավերդու մասնաճյուղը: 


Երիտասարդները առավոտյան, ճանապարհի աղոթք անելով Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, շարժվեցին դեպի բնության և մարդկության հրաշք` Հաղարծին և Գոշավանք: Հաղարծինում մեզ դիմավորեց վանահայր` Հոգեշնորհ Հայր Արիստակես Այվազյանը, ով գեղեցիկ և հոգեպարար պատումներով ամբողջացրեց ուխտավորների գիտելիքները վանական համալիրի մասին: Այնուհետև ուխտավորներն շարժվեցին մյուս հրաշագեղ կոթողը` Գոշավանք, ուր ևս հոգևոր սնունդ ստանալով հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Տերտերյանից` միասնական աղոթքով և շարականների ուղեկցությամբ` իրենց հոգևոր զրույցն ունեցան Տիրոջ հետ` աղոթելով մեր երկրի սահմանների անսասանության և մեր Մայր Եկեղեցու զորացման համար: Հոգևոր հարուստ` գիտելիքներով ու սնունդով հագեցած մեր ուխտավոր երիտասարդները վերադարձան Ալավերդի` ավելի մեծ նվիրումով ծառայելու Մայր հայրենիքին ու  Մայր եկեղեցուն: Ի շարունակություն այս ուխտագնացության`
երիտասարդները այն ամենը ինչ տեսել ու զգացել էին հոգևոր ճամփորդության ժամանակ` շատ գեղեցիկ ու ճաշակով հոգևոր ցերեկույթի միջոցով հանդես եկան Հաղպատի, Ախթալայի, Կաճաճկուտի և այլ համայնքների կիրակնօրյա դպրոցների երեխաների համար և արժանացան թե հանդիսատեսի և թե <<Վորլդ Վիժըն>> կազմակերպության աշխատողների հավանությանն ու շնորհակալությանը: Ուխտդ ի կատար ուխտավոր երիտասարդ. Ամեն:
Ուխտագնացություն դեպի Սբ.Հովհանես Մկրտիչ մատուռ

Կեսօրն անց էր, երբ Հարթագյուղի սարերից մեկի բարձունքը հաղթահարեցինք. մեր առջև բացվեց խաչքարադաշտը և Սբ Հովհաննես Մկրտիչ մատուռը:
Լոռին հարուստ է սրբավայրերով, այդ թվում և մատուռներով, որոնք կարող ենք հիմնականում տեսնել կամ դժվար հաղթահարելի լեռնոտ բարձունքներում, կամ քաղաքների և գյուղերի ծայրամասերում: Այսկերպ դժվարամատչելի կամ ոչ մարդաշատ վայրերում տեղակայված են հիմնականում վանքերը, որոնց պայմանները հարմարավետ են աշխարհից կտրվելու, ներամփոփվելու, նեղ քրիստոնեական իմաստով ասած` ճգնելու համար: Այս դեպքում հետաքրքրական է մատուռների պարագան. դարձյալ կտրված հիմնական խիտ բնակելի վայրերից. կարծում եմ պատճառներից մեկը դաձյալ ուխտավորի համար համապատասխան հոգեվիճակ ստեղծելն է: Ոտքով ընթացքը այդ դժվար ճանապարհով առիթ է տալիս փոքր-ինչ տքնելու, չարչարվելու և տրամադրվելու աղոթական վիճակին: Թեպետև մեր օրերում մարդը կամա թե ակամա անում է հնարավորը այդ դժվարությունը իր անձի համար դյուրացնելու համար. ասենք օրինակ ուխտագնացությունը կազմակերպել մեքենայով, միկրոավտոբուսով և այլն (ավելի վաղ ժամանակաշրջանում ուխտագնացության գնում էին հիմնականում ոտքով): Փորձելով երկարացնել մեր ճանապարհը և ուխտագնացության ոգի տալ նրան, ելանք ուխտի մեր սիրելի սրբավայրը` Հարթագյուղի Սբ Հովհաննես Մկրտիչ մատուռը` այս անգամ արդեն հեծանիվներով: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության անդամներով սա առաջին ուխտագնացությունն էր, որ կես ճանապարհը ոտքով, կես ճանապարհը հեծանիվով հաղթահարեցինք դեպի ուխտատեղի տանող մոտ 40կմ ճանապարհը: Սբ Հովհաննես Մկրտչի հիշատակման օրն էր և մատուռը սակավ չէր ուխտավորներով:

Ուխտավորներիս խումբն առաջնորդում էր Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ներսես քահանա Ղալայանը, ում հետ միասնական աղոթքով և հոգևոր երգեցողությամբ Սբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը խնդրեցինք մեր անձերի համար:
Ուխտի մասնակիցներս թվով շատ չէինք, սակայն այն հիմք և առիթ տվեց ավանդույթ դարձնելու այս ոչ ավանդական փոխադրամիջոցով ուխտագնացությունը առավել մեծ կազմով` առայժմ մեր թեմից ներս: Ի վերջո էականը ոչ այնքան ձևը, որքան բովանդակությունն ու ոգին է, իսկ մեր ուխտագնացության նոր ընտրած ձևը միայն բազմապատկեց մեզանում ոգևորությունը և ուխտագնացության ոգին` ճանապարհին անցնելու խոկումով և աղոթքով…
 Ուխտագնացություն դեպի Օձուն 3.07.2014

ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԴՍԵՂԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ



Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության սաների՝ տեր Ստեփանոս քահանա Ղալայանի ղեկավարությամբ, ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Դսեղի Սբ. Գրիգոր վանական համալիրում (պետ. ցուցիչ` 5.35.39): Վանական համալիրի տարածքը և շրջակայքը մաքրվել է խոտից, թփերից, ավելորդ բուսականությունից, որոշ հատվածներում որմնապատերի վրա աճած ծառերից: Հավաքված աղբը հեռացվել է համալիրի տարածքից:
Միջոցառման մասնակից 25 երիտասարդի համար աշխատանքների ավարտին Դսեղի Սուրբ Տերունական խաչքարի (Սիրուն Խաչ) մոտ բաց դաս է անցկացվել: ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը ներկայացրել է խաչքարի և գյուղի մյուս հանրահայտ հուշարձանների պատմությունը:
Ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին


Հունիսի 26-ին հերթական, ավանդական ուխտագնացությունը կազմակերպվեց Ալավերդու համար 1 Հիմնական դպրոցի մանկավարժների համար, որոնց առաջնորդում էր Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Մանկավարժական այս կոլեկտիվում արդեն ավանդույթ է դարձել ուխտագնացություններ կազմակերպել և ուսուցչի տոնին և ուսումնական տարվա ավարտին: Ուխտավորի ճամփան նրանց ուղեկցել է տարբեր սրբավայրեր` ինչպիսիք են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հաղարծինը, Գոշավանքը, Խոր Վիրաբը, Գեղարդավանքը, Նորավանքը, Յոթ վերքը, Արցախը, Թբիլիսիի հայկական եկեղեցիները և այլն:
Թեև նրանք Էջմիածնում եղել էին, սակայն հնարավորություն չէին ունեցել բացի Մայր Աթոռից լինել մյուս վանքերում, և այս անգամ նրանց բախտ վիճակվեց իրենց աղոթքները վերառաքելու առ Աստված` ոչ միայն Մայր Աթոռում, այլև` Էջմիածնի նորակառույց Մկրտարանում, Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե վանքերում, Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցում: Բավականին հետաքրքիր պատմություններ լսեցին մեր ուխտավորներն այցելելով <<Ալեք և Մարի Մանուկյաններ>> գանձատուն-թանգարան, ուր նրանք հաղորդակից եղան հայկական-քրիստոնեական  արվեստի գլուխգործոցներին, գեղեցիկին, բարուն: Մեծ տպավորություններով և հոգևոր հարուստ սննդով մեր ուխտավորները վերադարձան Ալավերդի`հավատքով զորացած ու էլ ավելի նվիրվածությամբ լծվելու սրբազան իրենց առաքելությանը: Ուխտդ ի կատար սիրելի մանկավարժ:



Ուխտագնացություն դեպի Շիրակի և Արթիկի թեմ` առաջնորդությամբ Գոգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի









ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ
 Աստծո կամոք և օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ`բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանն և Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ`արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը` մայիսի 1-4 ուխտաբար այցելեցին Մոսկվա:
ՈՒխտագնացությունն իրականացավ ծնունդով ախթալեցի, այժմ մոսկվաբնակ Նորայր Բլուդյանի հրավերով և անմիջական հովանավորությամբ, ով ի դեպ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչեղբայրն է:
ՈՒխտավոր քահանա հայրերն այցելեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդարան, ուր նրանց հյուրընկալեց թեմի առաջնորդ` բարձրաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազան հայրը ծանոթացրեց Ռուսաստանի հայոց թեմում իրենց ծավալած առաքելության և Հայ Առաքելական եկեղեցու կողմից իրականացրած հայապահպան գործնեության մասին: Հանդիպումից հետո ուխտավորներն եղան նորակառույց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում, ուր աղոթք հնչեցրին առ Աստված` մեր երկրի և եկեղեցու շենացման ու զորացման համար: Այնուհետև շրջայց կատարվեց եկեղեցու տարածքում գործող այլ ենթակառույցներ, ինչպես նաև Մոսկվայի Սուրբ Փրկիչ ուղղափառ եկեղեցի, Կարմիր հրապարակ և այլ տեսարժան վայրեր:

ՈՒխտավորները Հայաստան վերադարձան առ Աստված փառքով և հավատքով վերանորոգված: ՈՒխտդ ի կատար հայ ուխտավոր: Ամեն:
ՈՒխտագնացություն դեպի Ծիծեռնակաբերդ  
Օրհնությամբ Վարդաբլուրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի «Հնեվանք» երիտասարդաց միության Կուրթանի անդամները ապրիլի 23-ին կազմակերպել էին մոմերով երթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Սուրբ Գտեվանք: Սուրբ Աստվածածին եկեղեցում երթի մասնակիցները աղոթք բարձրացրեցին առ Աստված` անմեղ զոհերի արդար դատի համար: Ամբողջ երթը ուղեկցվում էր հայրենասիրական երգերով:
Նույն օրը «Հնեվանք» երիտասարդաց միության Գարգառի, Պուշկինոի և Ամրակիցի անդամները Տեր Մերուժան քահանա Սողոյանի հետ ուղևորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Վահե-Դավիթ ԽԱՉԻԿՅԱՆ
ՈՒխտագնացություն 

Օձուն . Օծվեց Սբ.Աստվածածին եկեղու խաչերը




















17.04.2014
Ֆոտոշարքը Վահան Աբրահամյանի

ՈՒխտագնացո

ւթյուն  Դեպի Գեղարդավանք


Օրերս, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, թեմի երիտասարդական կազմակերպության <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Գեղարդավանք: Միությանը միացել էին նաև Շահումյանի <<Սբ Խաչ>> երիտասարդաց միության անդամներից:
Գեղարդավանքում երիտասարդները մասնակցեցին Սբ Պատարագի միասնական աղոթքին, ծանոթացան վանքի պատմությանը, շրջեցին քարայրախցերով:
<<Չկար որևէ հատուկ տոն, որին ընդառաջ կազմակերպեցինք այս ուխտագնացությունը, սակայն կարիք ունեինք դարձյալ նորոգելու մեր ուխտն Աստծո առջև, ինչպես անհատապես, այնպես էլ խմբով աղոթելու երիտասարդաց միության  հետագա ընթացքի և բարօրության համար>>, - նշում են երիտասարդները:
Պատարագից հետո երիտասարդները շարժվեցին դեպի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, իսկ ավարտին` Սևանի Սբ Առաքելոց վանքը, որտեղ ևս միասնական աղոթքով և շարականներով երիտասարդները ամփոփեցին իրենց օրը` հավատքով, որ իրենց աղոթքներն ու ուխտն առ Աստված ընդունելի կլինի Բարձրյալին:


ՈՒխտագնացություն  Դեպի Չկալով






ՈՒխտագնացություն  Դեպի Ախթալա



Ալավերդու համար 1 Հիմնական դպրոցում ուխտագնացության գաղափարը դրվել է դեռևս 10 տարի առաջ, երբ այդ դպրոցի հետ սերտ հոգևոր համագործակցություն հիմնվեց հոգևոր հովվի նա-խաձեռնությամբ: Ճիշտ է էքսկուրսիաներ կազմակերպվում էին, բայց դրանք աշխարհիկ բնույթ էին կրում միայն: Քահանայի մշտական այցելությունների և համագործակցության արդյունքում` ծնվեց գաղափար, որ տարին երկու անգամ` ուսումնական տարվա սկզբին և վերջին, կազմակերպվեն հոգևոր ճամփորդություններ դեպի սրբազան վայրեր: Այս ծրագիրն ունեցավ հաջողություն, որովհետև մանկավարժական կոլեկտիվն այս հարցին մոտեցավ հավատքով և քրիստոնյայի լրջությամբ ու դրա վառ ապացույցն այն է, որ նրանք այս տարիների ընթացքում առիթ և հնարավորությունն են ունեցել իրենց սրտաբուխ աղոթքն առ Աստված ուղղել` Սբ. Էջմիածնում, սբ. Գեղարդում, սբ. Խոր Վիրաբում, Գոշավանքում, Հաղարծինում, Նորավանքում, Հառիճավանքում, Գյումրու Յոթ վերքում,Գուգարաց թեմի սրբավայրերում,Թբիլիսիում, Արցախում և այլն: Հերթական ուխտագնացությունը կազմակերպվեց դեպի Ախթալայի սբ. Աստվածածին եկեղեցի` հոկտեմբերի 5-ին` Ուսուցչի տոնին նվիրված: Այս հրաշալի և հոյակերտ վանքում` ուխտավորներին դիմավորեց վանքի հոգևոր հովիվն, ով գեղեցիկ,օգտակար և հոգևոր սննդով հագեցած պատումներ ու ավանդություններ պատմեց ուխտավորներին վանքի պատմության վերաբերյալ: Այնուհետև ուխտավոր ուսուցիչները հոգևոր հայրերի հետ միասին ընդհանրական աղոթք հնչեցրին առ Աստված, որ Տերն անսասան պահի իրենց` հավատքի և ուսուցչի առաքելության մեջ, որ Ամենակալ Աստված օրհնի մեր մայր հայրենիքն ու մեր մայր եկեղեցին: Թող Ամենազոր Աստված ի կատար ածի մանկավարժ ուխտավորների աղոթքներն ու ցանկությունները ի բարօրություն մեր երկրի,եկեղեցու և բոլորիս անձերի փրկության:





ՈՒխտագնացություն  Դեպի Արցախ




Սեպտեմբերի 12-14` Ալավերդու ԵԵՄ անդամների հերթական ուխտագնացությունն այս անգամ կազմակերպվեց դեպի պատմական Արցախ աշխարհ: Ուխտավոր երիտասարդները, իրենց հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի ուղեկցությամբ և <<Վալլեքս գրուպ>>-ի հովհանավորությամբ` Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում` ճանապարհի աղոթքից հետո այցելեցին նախ Վայոց Ձորի` Նորավանք համալիր: Այստեղ` ընդհանրական աղոթքից հետո` ուխտավորները վանքի հոգևոր հովիվ` Տեր Սեպուհ քահանայից լսեցին վանքի պատմությունը, հիացան եզակի ու ասեղնագործ խաչքարերով և որմերի նախշերով: Հաջորդ կանգառն արդեն` Գանձասարն էր, ուր նույնպես աղոթք արվեց ուխտավորների կողմից մեր հայրենիքի ու եկեղեցու շենացման, պայծառության, երկրի խաղաղության և զորացման համար:  Ուխտավորի մեր հաջորդ աղոթավայրը` Շուշին էր` աստվածային և հոյակերտ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցով:


Այստեղ ընդհանրական աղոթքից հետո, առիթ ունեցանք Տեր Միքայելից լսելու Արցախի` նրա պատմության, մշակույթի, վանքերի ու եկեղեցիների, Արցախյան հերոսամարտի մասին պատմություններ: Ալավերդի վերադարձանք մեր ուխտը վերանորոգած առ Աստված, լի տպավորություններով և զորացած հավատքով:


ՈՒխտագնացություն  Հարթագյուղի ՍբՀովհաննես 

մատուռ

Встроенное изображение 5


 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց ՍբՀովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրըԱյդօրը Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Հարթագյուղի ՍբՀովհաննես մատուռՈւխտագնացությանը մասնակցում էին միության անդամներըդպրոցի բարձրդասարանների աշակերտներըբարեպաշտ մարդիկ Շահումյան համայնքից և Վանաձորից:
 Համայնքի նորակառույց Սուրբ Հակոբ եկեղեցում միասնական աղոթք հնչեցնելուց հետոուխտավորները ուղևորվեցին դեպի նշվածսրբավայրՆրանցից շատերը առաջին անգամ էին լինում սրբավայրում  և լի էին մեծ խանդավառությամբՍՀովհաննես մատուռումուխտավորները մասնակցեցին միասնական  աղոթքիապա կարդացին Շնորհալու հոգեպարար աղոթքները:
Встроенное изображение 1

Встроенное изображение 7

Встроенное изображение 6

Встроенное изображение 4

Встроенное изображение 2
ֆոտոշարքը Անահիտ Գագինյանի


Ուխտագնացություն Վիրահայոց թեմ
Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության <Նարեկացի> երիտասարդաց միությունը տարիներ շարունակ իրականացնում է ծրագրեր` երիտասարդներին Մայր Եկեղեցու գմբեթի տակ համախմբելու նպատակով: Այս նպատակին են ծառայում նաև համագործակցությունները թե տեղի ՀԿ-ների, թե այլ թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միությունների հետ: Օրերս, հայաստանյան թեմերից դուրս նոր համագործակցության փնտրտուքով և երկրից դուրս հայկական այլ սրբավայրերին ծանոթանալու մեծ ցանկությամբ, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և առաջնոչդությամբ Սբ աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի, <Նարեկացի> երիտասարդաց միության անդամները եղան Վիրահայոց թեմում:
Եռօրյա ուխտագնացությունը կայացավ Վանաձորի <Բիբլոս> բանկի կառավարիչ Քրիստ Մարությանի, ինչպես նաև Դավիթ Խաչատրյանի (<Անելիք> բանկ), Դավիթ Էվոյանի (<ՎՏՄ> բանկ), Արման Եգանյանի (<ՎՏՄ> բանկ), Վարդան Սարդարյանի (<Ամերիա> բանկ), Արմեն Սիմոնյանի (<Հայբիզնես> բանկ), Վարդան Շաքարյանի (<Արարատ> բանկ), Վանաձորի ավտոկայանի տնօրեն Սահակ Ռուբենյանի և Վանաձորի ավագանու անդամ Գևորգ Շահինյանի աջակցությամբ: Վերջիններիս օգնությամբ և բարի կամքի դրսևորմամբ երիտասարդներ հոգացին տրանսպորտային ծախսերը և երեք օր պտույտ կատարեցին Թբիլիսի քաղաքի գրեթե բոլոր սրբավայրերով: Քանզի աջակիցները, իրենք իսկ, լինելով եկեղեցանվեր անձինք, կողմնակից են Վանաձոր քաղաքում եկեղեցասեր երիտասարդների ակտիվ գործունեությանն ու սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետ երիտասարդների կապին ու շփմանը:
Համագործակցությունը Վիրահայոց թեմի երիտաասրդների հետ, սակայն, խիստ տարբերվում էր նախկինում իրականացված այլ շփումներից ու ահնդիպումներից, և արդյունքում խոստումնալից էր թե տեղի երիտասարդների և թե գուգարաց թեմի երիտասարդաց միության համար: Ուխտագնացությունը Վիրահայոց թեմ նախևառաջ կրում էր ճանաչողական բնույթ` տեսնելու, ծանոթանալու տեղի հայկական եկեղեցիներին, սրբություններին, թեմի հոգևոր և մշակութային կյանքին, հաղորդակցվելու թեմի երիտասարդաց միության անդամների հետ: Երիտասարդները մասնակցեցին Սբ Պատարագի միասնական աղոթքին Սբ Էջմիածին եկեղեցում, ապա հանդիպեցին Վիրահայոց թեմիա առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ, ով երիտասարդներին պատմեց թեմի հոգևոր կայնքի, վիրահայերի կենսակերպի, տեղի հայկական եկեղեցիների կարգավիճակի մասին: Սրբազան հայրը շեշտեց, որ երիտասարդությունը իրապես հզոր ուժ է Մայր Եկեղեցու համար և հորդորեց մշտապես լինել և մնալ եկեղեցու կողքին` հեռու կեղծ և սին այն բոլոր արժեքներից, որ մեզանում սկսել է համատարածվել:
Երիտասարդները եղան Թբիլիսիի բոլոր եկեղեցիներում, Հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում, ինչպես նաև Վրաստանի հոգևոր կենտրոն Մսխեթայում, հանդիպեցին նաև Վիրահայոց թեմի մշակույթի, կրթության և երիտասարդության <Հայարտուն> կենտրոնի տնօրեն Լևոն Չիտիլյանի հետ, ծանոթացան կենտրոնի երիտասարդների հետ, որով և սկիզբ դրվեց թեմի երիտասարդական թևի հետ համագործակցությանը:
Երիտասարդաց միության անդամների համար էական էր նաև լինել և տեսնել Թբիլիսի քաղաքի հին հայկական տիկնիկների տունը, որի հիմնադիր Գարի Դավթյանի մահից հետո մշակութային օջախի շունչը պահում է արդեն նրա կինը` տիկին Ժաննան: Վերջինս հյուրընկալեց երիտասարդներին փոքրիկ Հայաստան հիշեցնող թանգարան-տանը և ներկայացրեց փոքրիկ համարներ հոգի առած տիկնիկների կերպարներով:
Երիտասարդները վերադարձան Վիրահայոց թեմից մեծ տպավորություններով, արդեն հաջորդ հանդիպման` համատեղ միջոցառում և ծրագիր իրականացնելու մտադրությամբ և փոխադարձ այցեր կազմակերպելու ծրագրով:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ



ՈՒԽՏՈՎ՝ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ԵԿԵՂԵՑԻ
Աղոթք վերաշինության
Օգոստոսի 31-ին Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի եկեղեցին լի էր ուխտավորներով. եկեղեցում, ձեռամբ Վարդաբլուրի և տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի, ի պատիվ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բարեպաշտ հավատացյալների՝ մատուցվեց Ուխտի Սբ Պատարագ:
Ուխտավոր հավատացյալների այս խումբը հաճախակի է նմանօրինակ ուխտագնացություններ կազմակերպել խոնարհված եկեղեցիներ և աղոթք բարձրացրել առ Աստված՝ եկեղեցու վերաշինության համար: Ինչպես նշեց ուխտավոր Ազատուհի Վարդանյանը, իրենց ուխտի գնալուց ընդամենն ամիսներ անց սկսվել են այդ եկեղեցիների վերանորոգման աշխատանքները: Տիկին Ազատուհին հույս հայտնեց, որ այս եկեղեցին ևս շուտով կվերակառուցվի:
Ուխտավորները եղան նաև Վարդաբլուրի Սբ Աստվածածին եկեղեցում, որտեղ մասնակցեցին Ճաշու ժամերգությանը: Եղան նաև Կուրթանի Հնեվանք եկեղեցական համալիրում, որտեղ Տեր Մերուժան քահանա Սողոյանը կատարեց Հոգեհանգստի կարգ:
Հեղինակ` Վահե-Դավիթ Խաչիկյան
                 
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՆՈՐԱՎԱՆՔ

Այս անգամ ուխտավորի մեր ճամփան մեզ ուղեկցեց դեպի միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից` Նորավանք: 13-14դդ.` Սյունյաց հոգևոր կենտրոն էին եկել` իրենց ուխտավորի աղոթքը առ Աստված վերառաքելու` Ալավերդու հ. 1 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը` առաջնորդ ունենալով հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանին: Մեր աղոթքն առ Աստված ուղված էր մեր երկրի և մեր եկեղեցու շենացմանն ու պայծառությանը: Մենք առիթ ունեցանք Տիրոջ հետ հաղորդակցվելու Սբ. Կարապետ, Սբ. Աստվածածին և Սբ. Գրիգոր եկեղեցիներում, ուր զգացվում էր 12-րդ դարի ճարտարապետ Սիրանեսի, 14-րդ դարի մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի շունչն ու աղոթքները:







                       ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
Մայիսի 28-ին Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու ԵԵՄ անդամները` առաջնորդությամբ հոգևոր հովիվ` արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի, այցելեցին Սբ. Գեղարդավանք: Ճանապարհի աղոթքից հետո, երիտասարդները բռնեցին ուխտավորի ճամփան և հասան հայկական ճարտարապետության գոհարներից մեկի` Սբ. Գեղարդի վանական համալիրը: Այնուհետև ուխտավորներն եղան հեթանոսական ժամանակներից մեզ ժառանգություն հասած` Գառնու տաճարում, իսկ վերջում այցելեցին Աբովյան քաղաքի նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցին:




28.05.2013թ
 ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՕՁՈՒՆԻ ՍԲ.ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
17.04.2013Թ
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻ ԵԿԵՂԵՑԻ
16.03.2013
ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱԽԹԱԼԱ
Նոյեմբերի 23-ին Ալավերդու եկեղեցասեր երիտասարդաց միության ակտիվ անդամները  առաջնորդությամբ Տեր Միքայել քահանա Շաղոյանի ճանաչողական ուխտագնացությամբ այցելեցին Ախթալայի վանք ,որտեղ նրանց դիմավորեց Ախթալայի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:Ուխտավորները նախ աղոթեցին,լսեցին հոգևոր երգեր արժանապատիվ տեր հայրերի կատարմամբ:Աղոթքից հետո ուխտավորները հոգևոր զրույց ունեցան,իսկ վերջում Տեր Վիգենը պատմեց ուխտավորներին Ախթալայի վանքի պատմությունն ու նրա հետ կապված ավանդապատումները:


ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՇԻՐԱԿԻ ԹԵՄ
Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդական միության համագործակցությունը քաղաքի ակտիվ երիտասարդների հետ դեռևս շարունակվում է:  Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոսպոս Չուլջյանի և աջակցությամբ Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Գագիկ Քալանթարյանի` այս անգամ միությունը կազմակերպեց ուխտագնացություն քաղաքի ԲՈՒՀ-երի և ՀԿ-ների հետ դեպի Շիրակի թեմ:

Ուխտավորները եղան Մարմաշեն, Հառիճավանք և Գյումրու Յոթ Վերք եկեղեցիներում: ԲՈՒՀ-երից ուխտագնացությանը մասնակցություն ունեցան ՎՊՄԻ, ԵԿՏԱ,  Բժշկական, Տեխնոլոգիական ուսումնական հաստատությունները և <<Խաչվող ուղիներ>> հասարակական կազմակերպությունը:
Ուխտավորների այց վանքեր և եկեղեցիներ ուղեկցվում էին միասնական աղոթքներով, հոգևոր երգերով: Վերջին կանգառը եղավ Գյումրու Յոթ Վերք եկեղեցին, որտեղ երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և ավարտին` հանդիպում ունեցան Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Հանդիպմանը սրբազանն իր հորդորն ուղղեց երիտասարդներին առավել նախանձախնդրորեն ծառայել եկեղեցու և ազգի համար. լինել եկեղեցու մեջ և մշտապես աշխատել աճող սերնդին իրենց ազգային մեծագույն արժեքներին ծանոթացնել:
Հավարտ հանդիպման` երիտասարդները եղան նաև Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցում, որը դեռևս կառուցման ընթացքի մեջ է. առ Աստված աղոթք բարձրացրեցին հայրենիքի և եկեղեցու անսասանության համար:


Ուխտագնացություն դեպի Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց, Մուղնիի, Սբ. Գևորգ, Հովհանավանք և Սաղմոսավանք 






 
Ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայ Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս տարի տոնը նշվեց հոկտեմբերի 13-ին:
Արդեն ընդունված  ավանդության համաձայն, <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միությունը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,  կազմակերպեց ուխտագնացություն դեպի Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց, Մուղնիի Սբ Գևորգ, Հովհանավանք և Սաղմոսավանք եկեղեցիները:
Ուխտագնացությանը, միությունից զատ, մասնակցում էին քաղաքի թիվ 11, 25, 2 և 10 դպրոցի աշակերտական խորհրդի անդամները և դպրոցի ակտիվ աշակերտները:
Ուխտավորներն անվանական` <<Հավատ>>,  <<Հույս>>, <<Սեր>> ավտոբուսներով շարժվեցին ուխտատեղիներ` առաջնորդությամբ միության հոգևոր պատասխանատու Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի:
Այս ուխտով միաժամանակ սկիզբ և հիմք դրվեց երիտասարդական միության և աշակերտական խորհուրդների հետ համագործակցության և հետագա գործունեության:
Ուխտավորները յուրաքանչյուր այցելած եկեղեցում մասնակցեցին միասնական աղոթքներին, հաղորդ եղան ուխտագնացության խորհրդին և առ Աստված աղոթք բարձրացրեցին, որ Թարգամանչաց ոգին և նրա շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:  
Ուխտագնացություն դեպի Սբ Գևորգ եկեղեցի
 Ամեն տարի սեպտեմբեր ամսին Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին տոնում է Սբ Գևորգ Զորավարի տոնը:


 Այդ օրը ուխտատեղի են դառնում Սբ Գևորգ անունը կրող եկեղեցիներն ու սրբավայրերը: Գուգարաց աշխարհում սրբի անունը կրող եկեղեցիներից մեկը գտնվում է Արջահովիտ գյուղում, որտեղ ամեն տարի ուխտի օրը հավաքվում են բազում ուխտավորներ, հատկապես թեմի համայնքներից:

Այս տարի տոնը նշվեց սեպտեմբերի 29-ին և կազմակերպված ուխտագնացությանն իրենց մասնակցությունն ունեցան Վանաձոր քաղաքի հավատավոր ժողովուրդը, ինչպես նաև ոտքով ուխտի եկած Վանաձոր, Սպիտակ և Արևաշող համայնքների եկեղեցասեր  երիտասարդական միության անդամները:

Ուխտավայրում մատուցվեց Սբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի: Հավարտ պատարագի` ուխտավորների խումբը մասնակից եղավ Սբ Պատարագին հաջորդող Ագապեին :


Դալարի Ս. Աստվածածնի համայնքը Գուգարաց թեմում



 Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը մոտ 6 տարի է, ինչ սպասավորում է Արտաշատի մարզի Դալար գյուղի  Ս. Աստվածածին եկեղեցում: Այս տարիների ընթացքում համայնքի հավատացյալներին մշտապես առաջնորդում է  ուխտագնացությունների` Հայաստանի գողտրիկ անկյուններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր: Եղել են Ջավախքում, տեսել մեր պատմական հայրենիքում գտնվող սրբավայրերը:

 Հերթական ուխտագնացությունը կատարում են դեպի  Գուգարաց թեմ: Առաջին կանգառը առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցին է:

Այնուհետև ճանապարհն աղոթքով շարունակում են  դեպի  Դսեղ:
 

  ՈւԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ
 Օգոստոսի 24-ից 27-ը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, «Նարեկացի» եկեղեցասեր երիտասարդական միությունը կազմակերպել էր քառօրյա ուխտագնացություն դեպի Արցախի սրբավայրեր, Տաթևի վանական համալիր և Նորավանք
Երիտասարդ ուխտավորները Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ  եղան Արցախ աշխարհի հոգևոր կենտրոններում` Շուշիի Սբ Ղազանչեցոց և Կանաչ եկեղեցում, Գանձասարի վանական համալիրում, Դադիվանքում, ինչպես նաև Տիգրանակերտի բերդ-ամրոցում: Ուխտավայր դարձած բոլոր եկեղեցիներում երիտասարդները մասնակցեցին ժամերգությունների, Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի հետ ունեցան հոգևոր դասեր. օրերը հագեցած էին քարոզներով, հոգևոր և ազգային երգեցողություններով, տարբեր մտավոր խաղերով
ԹեԱրցախում և թեմնացած ուխտավայրերում երիտասարդները ծանոթացան Արցախի բնակավայրերի պատմությանը, եղան Ստեփանակերտում: Ծանոթանալով սրբավայրերի պատմությանը, սաղմոսներով ու շարականներով լցված եկեղեցիներում աղոթք բարձրացնելով` երիտասարդներն իրենց և ազգի համար առավել արժևորեցին պատմական Հայաստանի չքնաղ մի անկյունը` Արցախ աշխարհը:
Երիտասարդները եղան նաև Տաթևի վանքային համալիրում, որտեղ գիշերեցին և առավոտյան մասնակից դարձան Սբ և անմահ Պատարագի:
Ուխտավորների վերջին կանգառը դարձավ Նորավանքը, որտեղ և միասնական աղոթք բարձրացրին առ Աստված ազգի, եկեղեցու և թեմի բարօրության, երիտասարդական միությունների աստվածահաճ գործունեության համար:
Դեպի Արցախ աշխարհ այս ուխտագնացությանն աջակցել էր Վանաձորի քաղաքապետ  Սամվել Դարբինյանը

   Տ. Վիգեն քհն. Ղազարյանի նախաձեռնու­­­թյամը  ևWorld Vision - Ալավերդու ՏԶԾ-ի աջակցությա­­­մբ

 Ամառային արձակուրդն­­­երին Ախթալայի և տարածաշրջա­­­նի հոգևոր հովիվ Արժանապատի­­­վ Տ. Վիգեն քհն. Ղազարյանի նախաձեռնու­­­թյամբ և World Vision - Ալավերդու ՏԶԾ-ի աջակցությա­­­մբ Թումանյանի­­­ տարածաշրջա­­­նի թվով 6 համայնքներ­­­ի՝ Ախթալայի, Հաղպատի, Օձունի, Արևածագի, Մղարթի և Քարինջի Կիրակնօրյա­­­ Դպրոցների ուսուցիչնե­­­րի համար իրականացվե­­­ցին երկշաբաթյա­­­ վերապատրաս­­­տողական դասընթացնե­­­ր: Ուսուցիչնե­­­րին փոխանցվեցի­­­ն հիմնավոր գիտելիքներ­­­ աստվածաբան­­­ական կարևորագու­­­յն այնպիսի առարկաների­­­ց, ինչպիսիք են Աստվածաշու­­­նչ Մատյանը, Հայ Եկեղեցու Պատմությու­­­նը, Տոնագիտութ­­­յունը, Ծիսագիտութ­­­յունը և Քրիստոնեակ­­­անը: Դասավանդմա­­­ն գործընթացի­­­ն իրենց անգնահատել­­­ի աջակցությո­­­ւնը բերեցին Հաղպատի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Ասպետ վրդ. Պալյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Արժանապատի­­­վ Տ. Միքայել քհն. Շաղոյանը և Օձունի հոգևոր հովիվ Արժանապատի­­­վ Տ. Վրթանես քհն. Բաղալյանը:­­­ Ծրագրի ավարտին իրականացվե­­­ց ուխտագնացո­­­ւթյուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Խոր Վիրապ: Ուսուցիչնե­­­րն ու աշակերտներ­­­ը, այցելելով Հայաստանի կարևորագու­­­յն սրբավայրեր­­­, ճանաչեցին Հայրենի ևս մի եզերք, և հաղորդակցվ­­­ելով սրբություն­­­ներին՝ ոգու նոր ուժ և զորություն­­­ ստացան և իրենց Ուխտն ու հավատը վերանորոգե­­­ցին Բարձրյալ Տիրոջ հետ՝ իրենց հոգևոր ընթացքն առավել ամուր հիմքերի վրա դնելու համար:

Եկեղեցու հիմքը Աստված է դրել... 

                                Մաքրվեց Սբ. Բարձրաքաշ եկեղեցին...

                                                     28.07.2012

                                                      1.07.2011

Ուխտագնացություն  դեպի Կարճադոշ 
Կիրակի վաղ առավոտից Տաշիր քաղաքի Կարճադոշի ստորոտին կատարվեց ուխտագնացություն,որին մասնակցում էին Լոռու տարբեր համայնքներից:Միջոցառումը անցկացվում է ամեն տարի նույն տեղանքում,միջոցառմանը ներկա է եղել նաեւ BLOG TV-ի թղթակիցը եւ ֆիքսել միջոցառման արարողության կադրերը:
Լուսանկարները ՝ Գեւորգ Դերձյանի
**********************************************************
 OÍí»ó Æç¨³Ý ù³Õ³ùÇ Ýáñ³Ï³éáõÛó êáõñµ                                ²Ù»Ý³÷ñÏÇã  »Ï»Õ»óÇÝ
ÌÝáõݹáí Ç稳ÝóÇ, áõÏñ³ÇݳµÝ³Ï ·áñͳñ³ñ ²Ý¹ñ³ÝÇÏ Ô³½³ñÛ³ÝÇ áõ Ýñ³ »Õµ³ÛñÝ»ñÇ µ³ñ»ñ³ñáõÃÛ³Ùµ, 2009 Ãí³Ï³ÝÇÝ ëÏëí»óÇÝ ³Õáóï³Ý ϳéáõóÙ³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñÁ: гÛñ»ÝÇ ù³Õ³ùáõÙ »Ï»Õ»óÇ Ï³éáõó»Éáõ ÙÇïùÝ áõ ѳïϳå»ë ï»ÕÇ ÁÝïñáõÃÛáõÝÁ, Áëï µ³ñ»ñ³ñÇ, å³ï³Ñ³Ï³Ý ã¿ñ: ²Ûëï»Õ ݳËÏÇÝáõÙ ¿É ¿ »Ï»Õ»óÇ »Õ»É, ϳéáõóí³Í 19- ñ¹ ¹³ñáõÙ: ÊáñÑñ¹³ÛÇÝ ï³ñÇÝ»ñÇÝ ³ÕáóïáõÝÁ  Ë³ñËÉí»É  ¿  ¨  ù³Ý¹í»É, ë³Ï³ÛÝ Ç稳ÝóÇÝ»ñÁ ÝáõÛÝÇëÏ ÏÇë³ù³Ý¹ ëñµ³í³ÛñÁ Ùáé³óáõÃÛ³Ý ã»Ý Ù³ïÝ»É: 

«Շողակաթ»ՀԸ 26.05.2012
***********************************************************
 àõËﳷݳóáõÃÛáõÝ î»ñ ØÇù³Û»É ùÑÝ Þ³ÕáÛ³ÝÇ Ñ»ï 
ԼՂՀ 
                                          
ԳԱՆՁԱՍԱՐ
Թբիլիսի
 Ապարան 
                                                                        12.06.2012

àõËﳷݳóáõÃÛáõÝ ì³ñ³·³í³Ýù. Ù³ùñÙ³Ý ³ß˳ï³ÝùÝ»ñ
 «Շողակաթ » ՀԸ  հեռարձակած տեսանյութը  

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ  2012

 
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ  2011

 

 


Ապրիլի 17-ին Գուգարաց թեմի  ՙՆարեկացի՚ եկեղեցասեր երիտասարդաց միությունը, թեմակալ առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ և առաջնորդությամբ, արդեն ավանդույթ դարձած ուխտանացություն էր կազմակերպել դեպի Օձուն` հանդիսությամբ նշելու Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ննջման 1283-ամյակը:  Այս տարի Սուրբ հայրապետի ննջման օրվան համընկավ նաև Ծաղկազարդը: Եվ թեմի մի շարք բնակավայրերից Եկեղեցասեր երիտասարդաց միության նախաձեռնությամբ շուրջ հինգ հարյուր ուխտավորներ մեկնեցին Օձուն: Երիտասարդները նախ մասնակցեցին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Պատարագից հետո կատարվեց մանուկների օրհնության կարգ: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, օրհնանքի խոսք հղելով ուխտավորներին, նշեց, որ անչափ ուրախալի է, որ այսօր կարողանում ենք միասնական ուխտի դուրս գալ` պահելով մեր ավանդույթներն ու արժևորելով մեր անցյալը:  Ապա ուխտավորները ներկա գտնվեցին եկեղեցու զանգերի օծմանը, որ եկեղեցուն էր նվիրաբերվել ՙՎալեքս՚ խմբի ընկերությունների ղեկավար Վալերի Մեջլումյանի կողմից: Օծվեցին նաև նկարիչներ Լեմս Ներսիսյանի և Սերգեյ Սավադյանի` եկեղեցուն նվիրաբերած Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի նկարները: Օծման արարողությունից հետո ներկաները ունկնդրեցին Օձունի դպրոցականների կազմակերպած փոքրիկ համերգը, ճաշակեցին գյուղապետարանի կողմից մատուցված ավանդական մատաղը: Հետայնու ուխտավորները մեկնեցին Արդվի, ուր ամփոփված է Սուրբ Հովհան Օձնեցու աճյունը: Կատարվեց երկրպագություն  Սուրբի շիրիմին, ուր հայրաբար օրհնեց ու քարոզեց թեմակալ առաջնորդը: Վանաձորից մեկնած երեք փոխադրամիջոցներ տրամադրել էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Իսկ ամենաուրախալին այն էր, որ որոշ բուհեր ու երիտասարդական խմբեր ուխտի էին ելել սեփական միջոցներով, ինչն արդեն վկայում է ուխտի ելած երիտասարդների հոգևոր ու հայրենասիրական դաստիարակության մասին:

17.04.2011

 

Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը Խոր Վիրապ

Հայաստանյաց Առաքելական Սբ. եկեղեցին մարտի 24-ին նշում է մեր հավատքի հայր Սբ, Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ և չարչարանքների հիշատակման օրը, որը ուխտ է բոլոր Սբ, Գրիգոր Լուսավորիչ անունը կրող եկեղեցիներում: Այս օրը Գուգարաց թեմում ուխտատեղի դարձավ սրբի անունը կրող միակ եկեղեցին, որը գտնվում է Մարգահովիտ համայնքում: Ուխտավորները մասնակից եղան Սբ. և Անմահ Պատարագին` ձեռամբ Մարգահովիտ եւ Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի: 
24.03.2012
Ախթալաի և Այրումի երեխաներ ուխտագնացությունը
20.03.2012 <<Վորլդ Վիժն Հայաստան>> կազմակերպության հետ Ախթալա և Այրում քաղաքների դպրոցականների՝ 40 հոգանոց խումբը՝ Ախթալայի հոգևոր հովվի ուղեկցությամբ եղան Ապարանի Սբ. Խաչ եկեղեցում, ապա այցելեցին նաև Մատենադարան և Ծիծեռնակաբերդ: Նախաձեռնողների խոսքով՝ նման  ուխտագնացությունները լինելու են շարունակական: