Տաղավար տոներ

2016
ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ

«Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգության, համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ» կարգախոսը արդեն յոթ տարի շարունակ Սուրբ Խաչի տոնին խաչերթի է համախմբում քաղաքի բնակիչներին։ Սակայն դեռևս նախորդ տարվանից, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տոնը հայտարարվեց որպես ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ, իսկ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՆՇԱՆ։ Քրիստոնյա բազմաթիվ պետություններ և քաղաքներ ունեն իրենց օրհնության օրը և պահապան սուրբը: Սակայն հայ իրականության մեջ քաղաքները չեն ունեցել օրհնության օր և այս պարագան բացառիկ է թե Վանաձոր քաղաքի և թե Հայաստանի համար։

Այս տարի Խաչվերացը տոնվեց սեպտեմբերի 11-ին. այն Տիրոջ խաչափայտի 14 տարիների գերությունից ազատման և պանծացման տոնն է: Ըստ տոնի պատմական հիմքի` 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը, ազատագրելով Տիրոջ խաչափայտը, այն հանում է Գողգոթայի գագաթը և բարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումիտես բոլոր քրիստոնյաներիԱյդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում էխաչի բարձրացման  հիշատակըԽաչվերացը:
Տոնի առավոտյան թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, իսկ երեկոյան՝ եկեղեցիների բակերում կազմվեց Սուրբ Խաչի թափոր և կատարվեց անդաստանի կարգ։ Խաչվերացի տոնը որպես Վանաձորի օրհնության օր նշելու տոնակատարությունը, ամեն տարվա պես նշանավորվեց խաչերթով։ Մասնակիցները Հայքի հրապարակից խաչերով, խաչվառով, հոգևորականի առաջնորդությամբ, «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով շարժվեցին դեպի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, ուր մասնակցեցին Սուրբ Խաչի պանծացման արարողություններին։ Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները, ուխտավորներ:
Օրհնության օրվա հաստատումը հնարավորություն է քաղաքի բնակիչներին՝ տարին գոնե մեկ անգամ միասնաբար Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի հոգևոր անվտանգության, զորացման և միասնության համար:

ԽԱՉԵՐԹ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ


Սեպտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Տոնի նախընթաց օրը` սեպտեմբերի 10-ի երեկոյան օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր Խաչերթ: Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի առաջնորդությամբ և Գուգարաց թեմի <<Վարդանանց հետնորդներ>> փողային նվագախմբի թմբկահարների ուղեղկցությամբ երթի մասնակիցները գյուղի սկզբնամասում տեղակայված Անկախության հուշակոթողի մոտից երթ կատարեցին դեպի Սուրբ Հակոբ եղեղեցի: Եղեղեցում տեր հայրը ներկաներին բացատրեց օրվա խորհուրդը, ապա երթի մասնակիցները միասնական աղոթք հնչեցրեցին առ Աստված:
ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ

Աղթալայի Սբ Աստվածածին եկեղեցիներում խաղողօրհնեք էր,ինչպես նաև խաչ նվիրեցին Սբ Սեղանին և համայնքի 28 երեխա մկրտվեց









կարդալ ավելին այստեղ
http://gugaratstem.blogspot.am/2016/08/blog-post_14.html

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ  Ջրաշենում


Առաջին անգամ Ջրաշենում տեղի ունեցավ

Խաղողօրհնեքի արարողություն

 Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում տեղի ունեցավ «Մայրություն» հուշարձանի օրհնության և պաշտոնական բացման արարողությունը: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց օրվա խորհուրդը` «Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը»:
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն իր խոսքում կարևորեց մարզում իրականացվող նմանատիպ ազգաշահ նախաձեռնությունները: «Կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրաշարժից հետո դեռևս եկեղեցի չունեցող Ջրաշենում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին հուշարձանի բացումը խորհրդանշական է, այն կարող է համայնքային համախմբման կենտրոն դառնալ՝ նպաստելով գյուղի մշակութային զարթոնքին»:
Միջոցառման նախաձեռնող ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն էլ ընդգծեց, որ «ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ» հուշարձանը նոր սերնդի կրթության ու դաստիարակության խնդիր է լուծելու: Հույս հայտնեց, որ դպրոցականները մորը նվիրված իրենց միջոցառումները կանցկացնեն հուշարձանի մոտ, իսկ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Ջրաշենում կդառնա ավանդական՝ յուրաքանչյուր տարի նշվելով հատուկ շուքով՝ բազմաթիվ հյուրերի ու գյուղից դուրս բնակվող ջրաշենցիների մասնակցությամբ:
Հուշարձանի պաշտոնական բացումից հետո հոգևոր հովիվը կատարեց խաղողօրհնեքի արարողություն՝ ներկաներին մաղթելով առատ բերք և բարիք:
«Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում:

 ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ 
Մեծավանի Սբ. Գևորգ եկեղեցում


Մեծավան համայնքի լուսանկարները Աստղիկ Ասրյանի
ՍԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
 
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Մահուամբ զմահ կոխեաց եւ
Յարութեամբն Իւրով մեզ զկեանս պարգեւեաց»


            



Այս տարի Սբ Հարության տոնը նշեց մարտի 27-ին: Հարության տոնի նախորդ երեկոյանբոլոր եկեղեցիներումմատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագորով տրվեց «Քրիստոս յարեաւ իմեռելոց» բաղձալի ավետիսը և բազմաթիվ հավատացյալներ Քրիստոսիհրաշափառ Հարությունն ավետող վառվող մոմեր տարան իրենց տները: Ինչկա՞մարդու համար ավելի կարևոր ու հուսադրող, քան Հարությունը` անմահության հույսը, որը տվեց մեզ Աստծո Հարուցյալ ՈրդինԵվ ինչկա՞ հավատավոր մարդուհամար առավել սպասվածքան Մեծ Պահքի շրջանի ինքնազրկումին ուապաշխարությանը հաջորդող Հարությունըորով մենք էլ հարություն ենք առնումմեր նախկին կյանքից և հետևում թողնելով ամեն մեղք ու չարիքզորանում ենք ևզարդարվում աստվածային շնորհներով   







Սուրբ Զատկի լուսաշող ավետիսով բացված կիրակիօրը, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում բազմամարդ հանդիսությամբ,տոնական տրամադրությամբբարիմաղթանքներով ու զվարթ ավետիսով ներկաներըշնորհավորում էին միմյանցԱռանձնակիտպավորություն ու բերկրանք էր պարգևում մանուկու պատանի երեխաների ակնածանքն ուուրախությունըԹեմի բոլոր եկեղեցիներում ՍուրբՊատարագներին ներկա էին տեղի ավագանու անդամներ, եկեղեցիների խաչքավորներն իրենց ընտանիքներովուխտավորներհավատավոր ժողովուրդը:   


Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սրբազան Հայրը նախ փոխանցեց Հայոց Հայրապետի զատկական պատգամը, ապա իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին. «Հարությունըինքնին կոչ է,հորդոր է,հրաժարումհնիցմեղքիցդեպիբարեփոխություն ու նոր կյանք:Հարության գաղափարը հասկանալուհամար անհրաժեշտ է լինել Աստծո աչքը,ականջըբերանն ու ձեռքերըԱչքով`տեսնելու մեր կողքինինմեզ շրջապատողանարդարություններն ուդժբախտություններըԱկանաջներով`լսել նրանց լացըաղերսանքըխեղճությունըովքեր իրավազրկված ենմերկեն ու անոթիԲերանովփոխանցել Աստծո բարի ու իմաստուն խոսքըիմխիթարություն կարոտյալների Ձեռքերըորպեսզի ողորմությունբաժանենք ու ընկածի ձեռքերից վեր բարձրացնենք ու չամաչենք Նրաաչքերին նայել»:
 
Պատարագին ներկա էին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք:


Թե Վանաձոր քաղաքում, և թե մյուս քաղաքներում ու գյուղերում խաչքավորների և կամ բարերարների նվիրատվությամբ հավատավոր ժողովրդին բաժանվեցին կարմիր ներկված հավկիթներ:
Վանաձոր քաղաքի բոլոր երեք եկեղեցիներին զատկական հավկիթներ նվիրաբերեց բազմամյա խաչքավոր, «Սեզամ–գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանը:

            Պատարագի ավարտին` Սրբազան Հայրը Հարության տոնի ուրախությունը կիսեց Վանաձորի մանկատան սաների հետ, ովքեր պատրաստել էին փոքրիկ զատկական միջոցառում` ի պատիվ Սրբազան Հոր: Մանկատան սաները ստացան Սրբազանի հայրական օրհնությունը, բարեմաղթանքները, առիթ ունեցան խոսելու և կիսվելու նրա հետ և վերջում` նրա հետ մասնակացելու զատկական ճաշի: 

            Հարության տոնը նշանավորվեց նաև այլ միջոցառումներով ևս, «Նարեկացի» երիտասարդաց միության անդամները, առաջնորդությամբ միության հոգևոր պատասխանատու Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի, Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին` Հարության ավետիսը տարան, աղոթագրքեր ու հավկիթներ բաժանեցին և մխիթարեցին Վանաձորի բժշկական կենտրոնի այդ օրերին բուժվող 35 հիվանդ մանուկներին, իսկ Սբ Հարության Պատարագից հետո` դարձյալ փոքրիկ նվերներով այցելեցին և ուրախացրեցին Վանաձորի ծերատան բնակիչներին: Այցելություններ և տնօրհնեքներ են նախատեսվում նաև թեմի «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի շրջանակներում քաղաքի կարիքավոր 50 ընտանիքների համար: 


            Սուրբ Հարության տոնը, ընդունված կարգի համաձայն, նշվելու է 40 օր` մինչև մեր Տիրոջ Համբարձումը: 
Սուրբ Ծնունդ 



 
















2015
ԽԱՉՎԵՐԱՑԸ`
ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Խաչվերացը,որ հայտնի նաև ՍփխեչՍըբխեչ, ԽչվերացՈւլոց (ՈւլնոցանվանումներովՀայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոնվում է սեպտեմբերի 14-ին մոտ կիրակի օրը: Այս տարի տոնը սեպտեմբերի 13-ին էր: Այս տարի Սուրբ Խաչի տոնը, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օրը հայտարարվեց նաև որպես Վանաձոր քաղաքի օրհնության օր: Տոնի առավոտյան Սուրբ Պատարագ մատուցվեցին թեմի բոլոր գործող եկեղեցիներում, Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հանդիսապետությամբ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի: Տոնին նվիրված բուն արարողությունները սակայն սկսվեցին երեկոյան: Թեմի բոլոր այն ծուխերում, որտեղ կան հոգևոր հովիվներ և գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ, կազմակերպվեցին խաչերթեր: 


 


 




Վանաձորում խաչերթը
խաչերովխաչվառովհոգևորականիառաջնորդությամբ և մասնակցությամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի` «Համախմբվենք հանուն մեր քաղաքի հոգևոր անվտանգության…» կարգախոսներով սկիզբ առավ Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ եկեղեցի, ուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունը:






Եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, Սրբազան Հոր առաջնորդությամբ` կազմվեց խաչի թափոր, իրականացվեց անդաստանի կարգ, որով թափորապետը օրհնեց աշխարհի չորս ծագերը` բարեկարգություն և խաղաղություն հայցելով Աստծուց:
Խաչերթին և դրան հետևող եկեղեցական արարողություններին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունները, դպրոցները, հասարակական կառույցները և ուխտավորներ: Արարողությունը թերևս տարբերվում էր նախորդ տարիներից նաև իր մասշտաբայնությամբ, քանզի առաջին անգամ տոնվում էր Վանաձոր քաղաքի օրհնության օրը: Հայ իրականության մեջ քաղաքները չունեն հատուկ օրհնության օր և Վանաձոր քաղաքն այս առումով բացառիկ է: Խաչվերացի տոնին քաղաքի օրհնության օրվա հաստատումը ոչ միայն Սուրբ Խաչի խորհրդի պանծացումն է, այլև հնարավորություն է քաղաքի բնակիչներին` տարին գոնե մեկ անգամ ի մի գալու ի հոգևորս և Սուրբ Խաչի զորությունը հայցելու քաղաքի բնակչության հոգևոր անվտանգության, պահպանման և միասնության համար:
Պատմական փոքրիկ ակնարկով ընթերցողները կարող են ծանոթանալ նաև տոնի պատմությանը և խորհրդին: Ըստտոնի պատմական հիմքի614թՊարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրաավերում այն,սրի քաշում ժողովրդինմեծ թվով գերիներ տանումՈրպես անարգանք քրիստոնյաներինՍուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը















Խաչափայտը գերության մեջ է մնում14 տարի: 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը (կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունականմասի հայոց զորքըՄժեժ Գնունու գլխավորությամբ) քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկներիվրաազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրըԽաչը հանդիսավոր թափորով տարվում էԵրուսաղեմՓոքր Ասիայի վրայովանցնում է Կարին (Էրզրումքաղաքովիսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում,ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխումկառուցվում է Խաչավանք եկեղեցինԿայսրը խաչափայտը Գողգոթայիգագաթը հանելովբարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումի տես բոլոր քրիստոնյաներիԱյդժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակըԽաչվերացը: Հիշեցնենքոր տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց էորով գերեզմաններում հնչեցրածաղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:


Հեղ.Էմմա Գրիգորյան Լուս. Լիլիթ Յոլչյան 13.09.2015








ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԸ ԿԱՄ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
«Ուրախացիր բերկրեալդ կանանցից,
քանզի անչում է քեզ մեր Արարիչըքո Միածին Որդին»
Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնըոր չորրորդ տաղավար տոնն է,նշում է օգոստոսի 16-ին:


Տոնի պատմական հիմքը սրբազան ավանդությունն է, համաձայն որի, Քրիստոսի Համբարձումից հետո, շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն (ով տվել էր նաև Կույսի հղության ավետիսը) ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին անվանում է ննջում և ոչ թե մահ բառով` հասկանալի դարձնելով նրա երկինք փոխադրված լինելը: Առաքյալները, որպես մխիթարություն Բարդուղիմեոս աշակերտի` ով չհասցրեց տեսնել Սուրբ Կույսի ննջումն ու թաղումը, նրան են հանձնում տախտակի վրա դաջված Աստվածամոր նկարը, որն էլ առաքյալը բերում է իր հետ Հայք:
Տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում, իսկ ուխտի օր էր Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցիներում: Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և ձեռամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի` մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, երին մասնակցում էին Վանաձոր քաղաքից և թեմի տարբեր տարածաշրջաններից ժամանած ուխտավորները: Աստվածածնի Վերափոխման տոնին դիմում ենք սուրբ Կույսի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս:
Սրբազան Հայրն իր օրհնության խոսքը բերեց բոլորին տոնի կապակցությամբ ի մասնավորի շեշտելով. «Սբ Աստվածածինը գթառատ մոր սիրով ու գորովանքով երկնային անհունությունից դարձյալ մեզ է նայում ու կանչում իր գիրկը` եկեք ինձ մոտ` դուք` բոլոր ուխտավորներդ և աղոթողներդ և ես Ձեզ կհանգստանցնեմ և կմխիթարեմ»։
Հավարտ Սուրբ Պատարագի` Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն: Տարվա խաչքավորների նվիրաբերությամբ թեմի բոլոր եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին օրհնված խաղողի ողկույզներ:
Խաղողօրհնեքի արարողություն կատարվեց նաև թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում, ճամբարականները ստացան օրհնություն և ճաշակեցին օրհնված բերքը: Իսկ սուրբ Աստվածածին եկեղեցում հավատավոր ժողովուրդը ճաշակեց նաև Արամ Հախինյանի կողմից մատուցված ավանդական Սուրբ Մատաղը: Հավելենք մի փոքր Խաղողօրհնեքի մասին: Հայ Եկեղեցին, որպես այգեքաղի երախայրիք, Աստծուն ընծայելու համար ընտրել է խաղողը, որը առաջինը Նոյ նահապետը աճեցրեց Արարատյան դաշտավայրում աճեցնելով այն համարելով Արարատյան աշխարհի զարդ: Խաղողի ընտրությունը կապված է նաև Հիսուսի` վերջին ընթրիքի ժամանակ իր մասին ասված «Ես եմ ճշմարիտ որթատունկը» խոսքով, որը նաև մեր Տերը տվեց աշակերտներին` որպես Իր կենարար Արյան խորհրդանիշ: Այսպիսով Խաղողօրհնեքը Աստծուց մարդուն պարգևված բերքի` բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:
Մոտկոր Աշխարհում տոն էր 
«Բոլոր ժամանակներում  քաղաքակրթությունից հեռու Ահնիձորում, 
հայրենիբ հող ու ջրի հետ կռիվ տվող ու իրենց սահմանափակ աշխարհով ապրող 
մարդիկ  այսօր էլ անտարբեր էին աշխարհի իրադարձություններից, սակայն հավաքվել էին Մոտկորի Սրբավայրումաղոթելու ու միմյանց նորից շնորհավորելու: Հավաքվելու ևս մեկ առիթ կար. ամեն տարի մատուռի մոտ Աստվածամոր վերափոխման տոնին Գուգարաց թեմի՝ Դսեղի և տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Տեր Շնորհք քահանա Շահինյանը խաղողօրհներգի կարգ  կատարեց:

Մատուռը կառուցած բարերարը՝ ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային վարչության բաժնի պետ, գնդապետ  Սամվել Վանեսյանն է, ով ամեն անգամ հպարտություն է զգում, երբ տարածքը մարդաշատ, իսկ Մատուռ այցելողներին մոմ վառելիս է տեսնում:  



 







 








Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 16.08.2015




Սուրբ Զատիկ

Զատկական Սբ Պատարգից հետո Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցու և Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու  բակերում  էին  համախմբվել Վանաձոր համայնքի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի նախաձեռնությամբ իրականացվող և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Սրբազան Հոր  օրհնությամբ մի շարք մշակութային օջախների սաներ: Իրենց գեղեցիկ կատարումներով  Սբ Զատիկը իսկական տոնի վերածեցին հավատացյալ ժողովրդի համար:



Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 5.04.2015
Սուրբ Հարության տոնը Ալավերդու տարածաշրջանում


Սուրբ Զատկական արարողությունները Ալավերդու տարածաշրջանում սկսվեցին Ավագ շաբաթվանից: Նախ` Ծաղկազարդի Սուրբ պատարագ մատուցվեց Աքորու Սուրբ Գևորգ, Սանահինի վանքում և Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցիներում: Նշված վայրերում կատարվեցին նաև Անդաստանի կարգ, մանուկների և ճյուղերի օրհնություն: Ավագ հինգշաբթի Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված Հաղորդության խորհրդի հաստատմանը, ապա կատարվեց Ոտնլվայի և Խավարման կարգեր:

Արարողությունները շարունակվեցին Ավագ շաբաթ`Սուրբ պատարագ մատուցելով Աքորու Սուրբ Գևորգ եկեղեցում և Սանահինի վանքում: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարեց տարի ավելանում է ժողովրդի հետաքրքրությունը եկեղեցական տոների նկատմամբ և դրա վառ ապացույցը` բազմաթիվ մարդկանց ներկայությունն էր Սուրբ պատարագներին:



Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում զատկական տոնակատարությունը սկսվեց Ավագ շաբաթ երեկոյան` Ճրագալույցի Սուրբ պատարագով: Ժողովրդի ներկայությունը պատարագներին հուշում է, որ դանդաղ, բայցևայնպես մեր հավատացյալները վերադառնում են իրենց արմատներին և եկեղեցական տոների միջոցով վերահաստատում իրենց ուխտն Աստուծո հետ: Մինչ ուշ երեկո հավատացյալները գալիս էին եկեղեցի` տուն տանելու իրենց ճրագներն ու մոմերը`իրենց բնակակարնները և հոգիները ջերմացնելու և լուսավորելու` Տիրոջ ճշմարիտ լույսով:

Զատկական բուն տոնը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում շարունակվեց հաջորդ օրը` Սուրբ և Անմահ պատարագով, որի ընթացքում հավատացյալներին փոխանցվեց Վեհափառ Հայրապետի Զատկական պատգամը, ապա կատարվեց հավկիթների օրհնություն: Բավականին գեղեցիկ պատկեր էր եկեղեցու բակում, որտեղ երեխաները կազմակերպել էին ձվակռվություն: Հաջորդ օրը կատարվեց Հոգեհանգիստ ի հիշատակ մեռելոց: Քրիստոս յարեավ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւն Քրիստոսի. ամեն:

Տեր Միքայել քահանա Շաղոյան

Ալավերդու հոգևոր հովիվ

 

Ս. Պատարագ Վանաձորումի Սբ Գր.Նարեկացի եկեղեցում 

Քրիստոս Ծնաւ եւ Հայտնեցաւ  
Օրհնյալ է 
հայտնությունը Քրիստոսի..
Մեզ եւ Ձեզ մեծ Ավետիս

ՍՈՒՐԲ ԽԱՉՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԹԵ՞ ՍԳՈ ԱՄԻՍ
Խաչ Քո Եղիցի մեզ ապաւենՏեր Յիսուս,
յօրժամ գաս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս… . ԺԱՄԱԳԻՐՔ

Օրերս, ի ուրախություն բոլորիս, վերջապես կոտրվեց լոռեցու նախապաշարմունքների սառույցը. ի զարմանս Վանաձորի` հարսանեկան մեքենաների ազդանշանները ողողեցին քաղաքը:
Խաչվերաց տոնըորը հնում որոշ վայրերում տարածված էր ՍփխեչՍըբխեչ, ԽչվերացՈւլոց (Ուլնոց), ԽրովԽաչեյնԶադագ անվանումներովտոնվում էր ողջ սեպտեմբեր ամսին: Պատմական Հայաստանի մի շարք գավառներում Սուրբ Խաչի տոնի մեծ տոնախմբություններն ու ուրախությունը տևում էր մինչև ամսվա վերջ, ինչի պատճառով սեբաստացիները ամիսն անվանում էին Խաչ-Խաչին: Սակայն արի ու տես, որ ամիսը հատկապես լոռեցիների համար համարվում էր սգո կամ գերեզմանների ամիս (մինչ օրս այս կույր մտայնությունը քիչ թե շատ իշխում է լոռեցիներիս մեջ), ինչը կարելի է կապել թե’ սովետական շրջանում սխալ քարոզչության և թե’ տոնի խորհրդից անտեղյակ լինելու հետ: Ի վերջո տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերի նպատակն էլ հենց տոնի ավետիսը ննջեցյալներին փոխանցելն է. այդ կերպ ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների խաղաղության համար աղոթք բարձրացնելը:
Սուրբ Խաչի տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոն բառն արդեն իսկ հուշում է, որ այն ուրախության ու ցնծության առիթ պետք է լինի: Այս տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդնունի: Պատահական չէրոր 3 խաչերը (մեկըՔրիստոսի, 2-ըավազակներիդնելով մահացած մարդկանց վրա`հայտնաբերեցին Փրկչի խաչափայտըքանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյամբ նորոգելուբժշկելու ևհարություն տալու զորություն ստացավԸստ տոնի պատմական հիմքի614թՊարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրաավերումայնսրի քաշում ժողովրդինմեծ թվով գերիներ տանումՈրպես անարգանք քրիստոնյաներինՍուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:

 Խաչափայտը գերության մեջ է մնում14 տարի: 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը (կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունականմասի հայոց զորքըՄժեժ Գնունու գլխավորությամբ) քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկներիվրաազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրըԽաչը հանդիսավոր թափորով տարվում էԵրուսաղեմՓոքր Ասիայի վրայովանցնում է Կարին (Էրզրումքաղաքովիսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում,ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխումկառուցվում է Խաչավանք եկեղեցինԿայսրը խաչափայտը Գողգոթայիգագաթը հանելովբարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումի տես բոլոր քրիստոնյաներիԱյդժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակըԽաչվերացը:
 Եկեղեցական կարգի համաձայնսեպտեմբերի տասնչորսին մոտ կիրակին տոնվում էՍուրբ Խաչի տոնը: Այս տարի Սուրբ Խաչի տոնը նշվեց սեպտեմբերի 14-ինՏոնին Սուրբ Պատարագ մատուցվեց թեմիբոլոր գործող եկեղեցիներումՎանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էրՏեր Ներսես քահանա Ղալայանը:
Տոնի երեկոյանժամը 17:00-ինՍուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց թևը կազմակերպեց արդենավանդույթ դարձած խաչերթ` «Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգությանհամախմբվենք Հայ Առաքելական ՍուրբԵկեղեցու շուրջ» կարգախոսով: 

Խաչերթի մասնակից դպրոցականներըմանկավարժներըուսանողները,հասարակական կառույցների ներկայացուցիչները և պարզապես հավատավոր մարդիկխաչերովխաչվառով,եռագույններովհոգևորականի առաջնորդությամբՎանաձորի Հայքի հրապարակից շարժվեցին դեպի Սուրբ ԳրիգորՆարեկացի եկեղեցիուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունըՍրբազան Հայրն իրհորդորով դարձավ ներկաներին. «Այս խաչերթով օրհնվում է մեր Վանաձոր քաղաքը, մարզը, ինչու չէ նաև հայրենիքը:
Ուղղեք ձեր աղոթքները ներկայիս մեր առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու, մեր սահմանների խաղաղության, մեր զինվորաց դասի պահպանության, մեր սահմանային գյուղերի բնակիչների համբերության ու անկոտրում կամքի համար: Թող Տիրոջ փրկարար Սուրբ Խաչը վահան հանդիսանա մեզ թշնամու հարձակումներից ևառավելաբար ներքին թշնամիներից: Եվ ներկաներիդ մաքուր շրթներով առ Աստված աղոթքներն ու խնդրանքը թող մեր եկեղեցու և հայրենիքի խաղաղ ու բարգավաճ ապագայի գրավականը հանդիսանա»



Ներկաները մասնակցեցին նաև Խաչվերացի թափորինանդաստանի կարգինվերջում իրենց հետ տուն տանելովխաչի թափորի այդ օրվա զարդ հանդիսացող ռեհանըՏոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց էորովգերեզմաններում հնչեցրած աղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:
Էմմա Գրիգորյան

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

«Ուրախացիր բերկրեալդ կանանցից,քանզի կանչում է քեզ մեր Արարիչըքո Միածին Որդին»


Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջման և մարմնով երկինք փոխադրման հիշատակման տոնը Հայ Եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է, որ հայտնի է «Վերափոխումն կամ ննջումն Սուրբ Կույսի» անվանումով: Տոնին, որ այս տարի նշվեց օգոստոսի 17-ին, Սուրբ Պատարագ մատուցվեց Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում, իսկ ուխտավորները հիմնականում աղոթք բարձրացրեցին Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցիներում: Ուխտի օր էր նաև Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու հգոևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի:
Սրբազան Հայրն իր օրհնության և խրատի խոսքով դարձավ դեպի հավատացյալ ժողովուրդը։
Պետք է իմանալ ամենօրհնյալ Սուրբ Կույսի ննջման պատմությունը, որ մեզ ավանդել է Սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Քրիստոսի Համբարձումից հետո, շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն (ով տվել էր նաև Կույսի հղության ավետիսը) ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին անվանում է ննջում և ոչ թե մահ բառով` հասկանալի դարձնել ու նրա երկինք փոխադրված լինելը: Առաքյալները, որպես մխիթարություն Բարդուղիմեոս աշակերտի` ով չհասցրեց տեսնել Սուրբ Կույսի ննջումն ու թաղումը, նրան են հանձնում տախտակի վրա դաջված Աստվածամոր նկարը, որն էլ առաքյալը բերում է իր հետ Հայք:



Աստվածածնի Վերափոխման տոնին դիմում ենք սուրբ Կույսի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս:
Հավարտ Սուրբ Պատարագի` Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Խաղողօրհնեքի արարաղություն: Տարվա խաչքավորների նվիրաբերությամբ թեմի բոլոր եկեղեցիներում հազարավոր հավատացյալների բաժանվեցին օրվա խորհրդի մաս կազմող օրհնված խաղողի ողկույզներ: Համաձայն Հին Ուխտի` տարվա առաջին բերքը` ցորեն, գարի, խաղող, թուզ, ձիթապտուղ և այլն, տարվում էր տաճար և ընծայվում Աստծուն: Հայ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք ընտրել է խաղողը, որը առաջինը Նոյ նահապետը Արարատյան դաշտավայրում աճեցնելով այն համարում է Արարատյան աշխարհի զարդ և որը կոչում ենք «պտղոց արքա»: Խաղողի ընտրությունը կապված է նաև Հիսուսի` վերջին ընթրիքի ժամանակ իր մասին ասված «Ես եմ ճշմարիտ որթատունկը» խոսքով, որը նաև մեր Տերը տվեց աշակերտներին` որպես Իր կենարար Արյան խորհրդանիշ: Այսպիսով Խաղողօրհնեքը Աստծուց մարդուն պարգևված բերքի` բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:
Խաղողօրհնեքի արարաողություն կատարվեց նաև թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում, ճամբարականները և ստացան օրհնություն և ճաշակեցին օրհնված բերքը: Իսկ սուրբ Աստվածածին եկեղեցում հավատավոր ժողովուրդը նաև ճաշակեց խաչքավոր Արմեն Մխոյանի կողմից մատուցված ավանդական Սուրբ Մատաղը:




Այնուհետ տեր Վահան քհն. Ազարյանը եղավ 3բն/կ ճաշարանի մուտքի մոտ, որտեղ էլ փոխգնդապետ Արտյոմ Մաթևոսյանի և հրամանատարական կազմի ներկայությամբ  օրհնեց խաղողը և բաժանվեց ներկաներին:
Վարդավառ
Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է, այն տոնակատարվում է Սուրբ Զատիկից 98 օրեր հետո  հունիսի 28 –ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այդ օրը Հայաստանյաց առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Վարդավառի տոնը հիշատակումն է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Իր 3 աշակերտների ներկայությամբ Պայծառակերպվելուն, որի ընթացքում երևում է աստվածային Իր ամբողջ փառքով: 



Վանաձորի Աստվածամոր անունը կրող եկեղեցում կրկնակի ուրախություն էր, քանզի ամիսներ առաջ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի ձեռամբ օծվել էր եկեղեցու զանգակատան զանգը, իսկ այդ օրը Տիրոջ Այլակերպության տոնի օրը բարերարությամբ Արտակ Էվոյանի եկեղեցուն նվիրաբերվեց ևս երկու զանգ փոքր զանգակատների համար, որոնք էլ Տեր Օհան քհն. Լուսարարյանի կողմից լվացվեց ջրով և գինիով, որից հետո օծվեցին թեմակալ առաջնորդի կողմից: Սբազան հայրն իր շնորհակալությունը հայտնեց բարերար Արտակ Էվոյանին և նրա որդի Արգիշտի Էվոյանին, ով իր ունեցածից նվիրաբերել է եկեղեցուն:
Սրբազան հայրը խնդրեց ժողովրդին, որ իր հետ աղոթք բարձրացնեն առ Աստված բարերարների համար, Սրբազան հայրը նաև իր շնորհակալությունը հայտնեց եղեղեցու խաչքվոր և մշտապես եկեղեցու կողքին կանգնած Արմեն Մխոյանին, ով ամեն ինչ անում է եկեղեցու շենացման համար:Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագիչն էր արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Մարգոսյանը: Հոգևոր հովիվը քարոզխոսությամբ բացատրեց տոնի խորհուրդը: 
Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 27.07.2014
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՊԱՀՔ
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նախորդող շաբաթապահքը Հայ եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքն ավարտվում է հուլիսի 25-ի երեկոյան ժամերգությունից հետո: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է, այսինքն` այդ օրը թույլատրվում է ձկնեղեն և կաթնեղեն օգտագործել: Այս տարի տոնը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հուլիսի 27-ին։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որը տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

ՔՐԻՍՏՈՍ Հարիավ Ի Մեռելոց Օրհնյալ Է Հարությունը ՔՐԻՍՏՈՍԻ

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ 20.04.2014


ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ

Սուրբ Ծնունդ 6.01.2014


 Ջրօրհնյաց արարողություն Վանաձորի ՔԿՀ-ում









 Ջրօրհնյաց արարողություն <<ՕՐՐԱՆ >> ԲՀԿ-ում






 Ջրօրհնյաց արարողություն Շահումյան համայնքում



ՙՊԻՏԻ ՍԻՐԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼ՚
Ճրագալույցի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության
տոները Գուգարաց թեմում
Հունվարի 5-ին և 6-ին Գուգարաց թեմի գործող բոլոր եկեղեցիներում նշվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Հունվարի 5-ի երեկոյան մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ, որի ավարտին եկեղեցիների խորաններից տրվեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետիսը:
Հունվարի 6-ին բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ և ապա Ջրօրհնյաց հոգեպարար արարողությունը:
Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն իր հայրական օրհնությունը բաշխեց ներկաներին` տալով ՙՔրիստոս ծնաւ և յայտնեցաւ՚ ավետիսը, որի ճառագած լույսով ու ջերմությամբ համակ պայծառացավ սուրբ եկեղեցին:
Առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր Սեպուհ Սրբազանը: Ներկա էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պատգամավ Էդմոն Մարուքյանը  և բազում հավատացյալներ: Սրբազան Հայրը ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի Սուրբ Ծննդյան պատգամը, այնուհետև իր հայրական հորդորը հղեց ներկաներին.
ՙՍիրելի’ հավատացյալ ժողովուրդ, եղբայրնե’ր ու քույրե’ր
Յուրաքանչյուր տարի այս օրերին, Սբ Ծննդյան ավետիսը միմյանց տալուց առաջ երբ փորձում ենք վերլուծել մեր ապրած ևս մեկ տարին, տեսնում ենք, որ մեր առօրյա մտահոգություններն անպակաս են, ուստի մեզ պետք է յուրաքանչյուր տոնի խորհուրդն ու պատգամը ճիշտ ընկալել, որպեսզի կարողանանք հոգևոր մխիթարանք բերել մեր սրտերին ու հոգիներին, ի վերջո հասկանանք` ինչ է այս տոնը, ինչ է տալիս մեզնից յուրաքանչյուրին: Ահա այս գիտակցությամբ է, որ մենք ամեն տարի փորձում ենք Սբ Ծննդյան տոնակատարությունն ուղեկցել նաև լուսաբանող մեկնաբանություններով, որպեսզի կարողանանք խորանալ նաև խորհրդի մեջ:
Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն է, Ծնունդ, որ մեզ ներկայացավ հովիվների, մո•երի, հրեշտակների փառաբանմամբ, աղքատիկ ու պարզ հանգամանքների մեջ: Ավետարանը մեզ այս կերպ սովորեցնում, մեր միտքը բևեռում է հենց աղքատիկ պարզության վրա, որի մեջ, այնուամենայնիվ, որքա°ն սաստող, խրատող, որքա~ն զգուշացնող, որքա~ն աստվածային մաքրություն կա:
Այս սուրբ տաճարում մենք այսօր համախմբվել ենք Ամանորի տոնակատարությունը նշելուց հետո, երբ ճոխ սեղանների շուրջ միմյանց էինք շնորհավորում ու բարի խոսքեր մաղթում: Անշուշտ, լավ է, բարի է այդ ամենը, սակայն երբ պիտի կարողանանք բարի մաղթանքները գործի վերածել, երբ պիտի կարողանանք մեր առօրյան լցնել նույնչափ կամեցողությամբ, երբ պիտի բարությունն ու հանդուրժողականությունը մեր կենցաղի անբաժանելի մաս դարձնել: Այո, մենք խոսքից գործի անցնելու դժվարության մեջ ենք: Մեզ դարձյալ պակասում է սերը, վստահությունը, պատասխանատվությունը միմյանց հանդեպ: Հիսուս իր վրա վերցրեց մարդու փրկության պատասխանատվությունը, Աստված Նրան ուղարկեց որպես միջնորդի Իր և մարդու միջև: Ավետարանն ասում է` Աստված այնքան սիրեց մարդուն, որ Իր Միածին Որդուն ուղարկեց, որ ով հավատա նրան` փրկվի: Աստված իր սերն առ մարդ նշանավորեց Իր Որդու միջոցով: Մեր Տերը սիրով մտավ աշխարհ, անարդարին ասաց` անարդար ես, արդարին գովեց ու արժևորեց, աղքատի ձեռքը բռնեց, հիվանդի վերքերը բուժեց, որբերին հույս ներշնչեց: Ահա սա կոչվում է պատասխանատվություն, սիրով վերցված պատասխանատվություն: Պիտի սիրենք միմյանց, որպեսզի կարողանանք պատասխանատվություն վերցնել. ահավասիկ այսօրվա մեծագույն խորհուրդը: Եսակենտրոն չպետք է լինենք, այլ պիտի կարողանանք բռնել բարին արարողի ձեռքն ու առաջ տանել, պիտի կարողանանք սայթաքողին օգնել ու բարձրացնել, քանզի մենք մի շղթայի փոքրիկ մասն ենք, հասարակության մեկ հատիկը: Պիտի հասկանանք, որ ոչ ոք միայնակ չի ընկնում. եթե մեկն ընկնում է, ընկնում եմ նաև ես, դու, բոլորս. ազգովի ենք ընկնում: Պետք է անհատը կանգուն մնա, որպեսզի ոտքի կանգնի ազգը…
Այսօր` Սուրբ Ծննդյան տոնի ավետիսով մեր բոլորի սրտերում վերստին ընձյուղվել է աստվածային դրախտին արժանանալու ակնկալիքն ու հույսը, բայց մենք ինչպե±ս կարող ենք մտածել դրա մասին, եթե, մեր Փրկչի օրինակով, չենք ուզում չարչարվելով մեր եղբոր համար խաչվել: Մենք բոլորս ուզում ենք արքայություն գնալ, սակայն ցավոք ոչ ոք չաչվել չի ուզում: Եթե հյուղակներում չքավորության մեջ ապրող և տնանկ եղբայրներիդ համար պատրաստ չես չարչարվելու, ուրեմն զուր է աստվածային դրախտի սպասումը, սին է քո հավատն ու եղբայրսիրությունը:
Սիրելիներս, ժամանակներն այնպիսին են, որ ամենքս մեր մեջ կարող ենք նյութապաշտին որոնել ու, ավաղ, նաև գտնել. տարեմուտի տոնակատարությունը դրա վկայությունն է` արտաքին սուտ ու սին փայլ, հարուստ ցուցանվելու նսեմ մարմաջ, ճոխության մրցավազք, ուրախություն` մարմնի համար, բայց ոչինչ հոգևոր, ոչինչ սիրտն ու հոգին բերկրեցնող: Իսկ միայն նյութով հոգին չես սնի. այն ցամաքում է զեխությունից: Եվ թեև կյանքն է այդպիսին դարձել, և ժամանակներն են անհոգի ու սպառողական, սակայն մենք մեր Տիրոջ օրինակով պիտի փորձենք տեսնել աղքատին, որբին, ընկածին, պիտի իրենց հետ ընկնենք ու կանգնենք բոլորով, որպեսզի կարողանանք Հիսուս Մանուկին ասել` ես Քեզ լծակից եմ, Քեզ օգնող եմ, եկել եմ Քո Խաչի ծանրությունից մի փոքր մասն էլ ինձ վրա վերցնելու: Դա է մեր ճանապարհը, սիրելիներս:
Օրվա խորհուրդն այս է. ՙԱստվածորդին աշխարհ եկավ աղքատ հյուսնի ընտանիքում, հասարակ մսուրի մեջ` հիմնովին շրջելով մեծության, փառքի ու իշխանության մասին տիրող պատկերացումները, ցույց տալով ու սովորեցնելով, որ մեծությունը հարստության և իշխանությունը տիրելու մեջ չէ, այլ ծառայելու՚: Փառք Տիրոջը, որ մեր ժողովրդի զավակները գիտակցելով միմյանց ու շրջապատի նկատմամբ պատասխանատվության ստանձնման կարևորությունը օրինակ են ծառայում հոգով տկարացած մի շարք հարուստների: Դրա ականատեսը ես անձամբ եմ եղել, երբ թեմիս երիտասարդները հաջողությամբ իրագործեցին ՙՁեռք մեկնիր՚ ծրագիրը և վաթսուն ընտանիքների համար փոքր-ինչ անհոգ ձմեռ ապահովեցին: Գովելի էր, անշուշտ, հույժ դրվատելի… Եվ առավել է դրվատելի, որ այդ ծրագրին մասնակցեցին ոչ թե մեծահարուստները, այլ պարզ ու հասարակ ժողովուրդը, որ չունեցածից բաժին հանեց աղքատին: Ուրեմն` մեր մեջ առկա աստվածային կրակը, մեր մեջ Աստծո պատկերը սուրբ պահող զավակներ կան, և ամեն ինչ չէ, որ մռայլ ու դժգույն է: Պիտի կարողանանք հենց այս գիտակցությամբ սերունդ մեծացնել, պիտի այս երիտասարդների ձեռքից բռնենք ու առաջնորդենք, քանզի այս երկրի ապագան այս տեսլականով ապրող երիտասարդներինն է:
Սիրելիներս, ինչպես իմ ազգով, հպարտ եմ նույնպես և իմ քաղաքով, իմ լոռեցի ժողովրդով: Եվ քանի որ հպարտանալու շատ արժանիքներ ունենք, ուզում եմ այս տաճարից գոտեպնդված դուրս գաք, զի հայն իրավունք չունի հուսահատվելու, հայը պիտի միասնական լինի, հզոր լինի. սա է հայի կեցության գաղտնիքը: Ես հավատում եմ ձեզ, հավատում եմ ազգիս երթալիք ճամփին …՚:
Այնուհետև Սրբազան Հայրը ողջունեց և շնորհակալություն հայտնեց թեմի եկեղեցիների նախորդ տարվա խաչքավորներ` ՀՀ ՊՆ երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ, Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր Օնիկ Գասպարյանին, Սբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Ռոբերտ Միքայելյանին և Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանին: Թեմակալ առաջնորդը նաև իր բարեմաղթանքի և օրհնության խոսքը հղեց այս տարվա խաչքավորներ` Սբ Գր. Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու խաչքավոր Ալեքսանդր Լևոնյանին, Սբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Արմեն Մխոյանին և Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանին:
Ի նշան Հորդանան գետում մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մկրտության, թեմական եկեղեցիներում հանդիսավորությամբ կատարվեց նաև Ջրօրհնյաց արարողություն, որից հետո բազում հավատացյալներ սիրով և հավատքով օրհնված ջուր տարան իրենց ընտանիքները` վասն բժշկություն հավատացելոց:
Գոռ Սարգսյան

Սուրբ Ծննդյան Ճրագալույց


<<Քրիստոնյա լինել նշանակում է պատկանել Եկեղեցուն, քանզի քրիստոնեությունը ինքնին Եկեղեցի է և Եկեղեցուց դուրս քրիստոնեական կյանք չկա և չի կարող լինել>> Իլարիոն արք. Տրոիցկի
Սիրելի հայորդիներ
Շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սբ Ծննդյան տոների առթիվ:
Մաղթում, որ այս տարի ամեն օր ինքնաճանաչման, խոնարհության, ինքնահաղթահարման և սիրո միջոցով իրապես նմանվենք Աստծուն հաճելի ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ` ՄՇՏԱՊԵՍ ՄՆԱԼՈՎ ԵԿԵՂԵՑՈՒ ԾՈՑՈՒՄ` ԴԱՌՆԱԼՈՎ ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԿԵՆԴԱՆԻ ՔԱՐՈԶ` մեր խոսքով և գործով:















Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

ԽԱՉՎԵՐԱՑ
15.09.2013



Խաչը թե հին աշխարհում և թե առավելապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում անարգ մահվան ու չարչարանքի գործիք էր: Խաչն օգտագործվում էր հռոմեացիների կողմից ծանր հանցանքի մահապատիժներն իրականացնելու համար: Դրա նպատակն էր դատապարտյալին զրկել հեշտ մահվանից և նրան մահվան 
դուռը հասցնել դանդաղ` տանջելով և
արյունաքամ անելով: Կայսրության տարածքում սովորաբար խաչ էին հանվում ապստամբ բարբարոսները և ստրուկները: ՙ... Որովհետև բոլոր մահերից ավելի անարգ է խաչի մահը (Ս. Գրիգոր Տաթևացի), ինչպես ասում է Օրենքը. ՙԱստծուց անիծված է նա, ով կախված է ծառից՚ (Բ Օրենք ԻԱ 23): Եվ ահա ժամանակների լրումին աշխարհ եկած Աստծո Միածին Որդին Իր անմեղ արյունը թափելով Գողգոթայի բարձունքում անիծված մահապատժի գործիք հանդիսացող խաչը սրբացրեց և դարձրեց հավատավոր ժողովրդի երկրպագության առարկա: Խաչն այլևս դադարեց միայն նյութական առարկա դիտվել և դարձավ ողջ մարդկության փրկության խորհրդանիշը: Քրիստոս կամավորապես հանձն առավ խաչի անարգ ու նախատելի մահը, Իր աստվածությունից խոնարհվեց և բարեհաճեց այնպիսի մահով մահանալ, որով մահանում էին ավազակներն ու ստրուկները: Աստվածորդին երկնքից երկիր իջավ, որպեսզի մարդկանց երկրից երկինք բարձրացնի: Քրիստոսի խաչը հաշտության հող նախապատրաստեց Աստծո և մարդու միջև, որով վերցվեց մեղքի պատճառով գոյացած պատնեշն ու օտարացումը և մի տեսակ կամուրջ ստեղծվեց մահից դեպի կյանք անցնելու: 

Խաչվերացի տոնը կապված է պատմական հետևյալ իրողության հետ: 613 թվակա-նին Պարսից Խոսրով թագավորը արշավեց Բյուզանդիայի վրա: Բյուզանդիան չկարողանալով ծնկի բերել` նա արշավեց դեպի Երուսաղեմ, որն ավերելուց բացի Քրիստոսի խաչափայտը, որ մնացել էր մինչև այդ ժամանակները, գերեվարեց ու տարավ Պարսկաստան: Հերակլ կայսրը 15 տարի անց միայն կարողացավ գերեվարությունից ետ դարձնել խաչափայտը: Ինչպես վկայում է պատմությունը, Մժեժ Գնունի իշխանը իր զորաբանակով մասնակցեց Հերակլի արշավանքին դեպի Պարսկաստան, և խաչափայտը նաև Հայաստան աշխարհով անցկացրին և մի բարձունքի վրա զետեղեցին, որպեսզի ժողովուրդն այնտեղ երկրպաություն կատարի խաչափայտին:
Ի՞նչ է խաչի խորհուրդը. 


Խաչի խորհուրդը մեծ է և սքանչելի, քանզի այն Տիրոջ խաչելությունից ի վեր քրիստոնեական բոլոր ժամանակներում լուռ վկան է մարդկության համար կատարված աստվածային փրկագործության: Փրկության գաղափարը մենք հասկանում ենք իբրև Աստծո պահպանությունն իր ժողովրդին: Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում ասում է. ՙԽաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար, Աստծո զորություն և իմաստություն (Ա Կորնթ. Ա 18): Արդ, որո՞նք են խաչի զորությունն ու իմաստությունը: Խաչը հաղթության նշան է. ներքևի մասն ավերեց դժոխքը, վերևինը բացեց երկնքի արքայության դռները, աջ թևը պարգևներ է բաշխելու արդարներին, ձախը դատապարտելու է մեղավորներին: Քառաթև խաչը խորհրդանշում է նաև չորս առաքինությունները. վերին մասը նշանակն է սիրո, ստորինը` խոնարհության, աջը` հնազանդության, իսկ ձախը` համբերության՚ (Ս. Գրիգոր Տաթևացի): Խաչի զորությունը կարելի է նմանեցնել Մովսեսի պատրաստած պղնձե օձին, որին նայողը փրկվեց (Թվեր ԻԱ 4-9), նաև` Եգիպտոսի հրեական տների ճակատի արյան նշանին, որը փրկեց նրանց անդրանիկներին (Ելք ԺԲ): 


Մենք այսօր պաշտում ենք խաչը: Շատերը մեղադրել և մեղադրում են Քրիստոսի Եկեղեցուն խաչը պաշտելու և երկրպագելու համար` ասելով թե խաչը չարչարանքի և մահվան գործիք է: Սակայն Հայաստանյայց Եկեղեցին և Առաքելական մյուս բոլոր Եկեղեցիները խաչը պաշտում են, խաչը իրենց եկեղեցիների ճակատին են զետեղում, խաչը մենք կրում ենք մեր կրծքի վրա, խաչով սկսում և ավարտում մեր առօրյան:
Խաչը այսպիսով դառնում է ոչ միայն մեղքի քավության միջոց, այլ նաև հաղթանակի: Սատանան սարսափում է խաչի նշանից, որով կարող ենք վանել նրա զորությունը և գայթակղությունը մեր միջից: Խաչը զորության նշան է մեզ համար, որովհետև խաչով մենք կարողացանք ապրիլ մեր ամբողջ պատմության ընթացքում: Խաչն է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Հիսուսին երկնքից իջեցրեց դեպի երկիր: Խաչով է, որ մեր ժողովուրդը մկրտվեց, հաղորդվեց և արժանի դարձավ փրկության: Խաչով է, որ կնքվում ենք մկրտության ավազանի մեջ: Ինչպես Ս. Գրիգոր Տաթևացին է ասում. ՙխաչը մեզ համար կոչվում է սրբություն, փրկություն, արդարություն և իմաստություն՚: 
Արդեն 4-րդ տարին է, խաչվերացի տոնի օրը Գուգարաց թեմի Ս. Գր. Նարեկացի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները թեմակալ առաջնորդի օրնությամբ, խաչերթ են կազմակերպում Վանաձորում` «Համախմբվենք հայ առաքելական եկեղեցու շուրջ հանուն մեր հոգևոր անվտանգության» հորդոր-նշանաբանով: Խաչերթին մասնակցել են նաև թեմական մյուս երիտասարդաց միությունների անդամները, դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները: Խաչերթի նպատակն էր վանաձորցիներին հիշեցնել, որ խաչվերացը նախևառաջ խաչի փրկչական զորության խորհրդին նվիրված տոն է, նոր միայն հանգուցյալներին հիշելու և գերեզմաններ այցելելու օր: Վանաձորի Հայքի հրապարակից մինչև Ս. Գր. Նարեկացի եկեղեցի ձգվող խաչերթի մասնակից ուսանողների կոչերին միացել են նաև պատահական անցորդները: Ս. Գր. Նարեկացի եկեղեցու բակում արդեն Սեպուհ Սրբազանը հոգևոր դասի հետ անդաստանի կարգ է կատարել: Ավարտին օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվել է ժողովրդին:

Սբ .Խավերացի տոնին Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ 

դպրոցի առաջին <<գ>> դասարանի աշակերտները համախմբաված 

մասնակից եղան Հայ Առաքելական եկեղոցու 5 տաղավար տոնին , 

դասվար
`
Լիա Սարուխանյանի անմիջական նախաձեռնությամբ








ԼՄ  Շահումյան համայնքի Սբ. Հակոբ եկեղեցու
 << Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանակապատանեկան միության


Սեպտեմբերի 14-ին Շահումյան համայնքի <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միությունը կազմակերպել էր մոմերով խաչերթ դեպի Վանաձորի Ս. Կիրակի մատուռ: Համանյքի նորակառույց Ս. Հակոբ եկեղեցում միասնական աղոթք հնչեցնելուց հետո, ուխտավորները շարժվեցին դեպի արդեն հարազատ դարձած սրբավայր: Խաչերթին մասնակցում էին միության անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները և բարձր դասարանների աշակերտներ: Ճանապարհին ուխտավորներին միացան նաև Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը և Վանաձոր քաղաքի հավատավոր բնակիչներ: Սրբավայրում տեր Սողոմոնը ներկաներին բացատրեց օրվա խորհուրը, ապա երիտասարդներին հորդորեց ավելի ուշադիր և հոգատար լինեն սրբավայրերի նկատմամբ, ինչի արդյունքում երիտասարդները որոշեցին մոտակա օրեին մասնակցել Ս. Կիրակի մատուռի մաքրման աշխատանքներին:
Սեպտեմբերի 15-ին <<Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանկապատանեկան միության անդամները և համանուն կիրակնօրյա դպրոցի սաները մասնակցեցին << Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միության կազմակերպած Խաչերթին:









Խաղողօրհնեք կամ Աստվածածնի Վերափոխման
 տոն











Սբ.Պատարագ Հայ Առաքելական բոլոր Սբ.Աստվածածին եկեղեցիներում :
«Արդարների հիշատակով պայծառանում է ժողովուրդը»: Հետևաբար՝ որքան առավել պիտի պայծառանանք Աստվածամայր Կույսի հիշատակով, քանզի որքան արեգակը գերիվայր է ու պայծառ, քան երկնքի մյուս լուսատուները, այդքան գերահրաշ ու արփիափայլ է Աստվածածին Կույսի հիշատակը մյուս արդարների հիշատակից, և այդքան բերկրում են հավատացյալները, երբ Տիրամոր ննջումն են տոնում: 
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը ։ Այն տոնում են օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը:




«Արդարների հիշատակով պայծառանում է ժողովուրդը»: Հետևաբար՝ որքան առավել պիտի պայծառանանք Աստվածամայր Կույսի հիշատակով, քանզի որքան արեգակը գերիվայր է ու պայծառ, քան երկնքի մյուս լուսատուները, այդքան գերահրաշ ու արփիափայլ է Աստվածածին Կույսի հիշատակը մյուս արդարների հիշատակից, և այդքան բերկրում են հավատացյալները, երբ Տիրամոր ննջումն են տոնում: 
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը ։ Այն տոնում են օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը:
Տոնի պատմական հիմքը սրբազան ավանդությունն է, համաձայն որի, Քրիստոսի համբարձվելուց հետո, առաքյալները, ըստ Փրկչի հրամանի, գնացին իրենց վիճակված երկիրը, իսկ սուրբ կույս Մարիամը Հովհաննեսի հետ մնաց Երուսաղեմում: Երանելի կույսն այդ ժամանակ բնակվում էր իր ծնողների տանը, և նրան սպասավորում էր Հովհաննես առաքյալը։ Տիրոջ համբարձումից հետո սրբուհին աշխարհում մնաց ևս տասներկու տարի և նրանով մխիթարվում էին առաքյալները:
Մի օր, երբ սուրբ կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը:
Տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:
Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»: Երբ սուրբ կույսը լսեց այդ խոսքը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունը, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:
Այնուհետև կույսը Հովհաննեսին խնդրեց պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը:
Առաքյալները մտան Վերնատան մոտ գտնվող Աստվածամոր տունը: Սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որը դրախտից իր համար էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ:
Հովհաննեսը վերցրեց է մի տախտակ, տվեց Աստվածածնին և խնդրեց, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց և երեսին դրեց, այնուհետև թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից:
Երբ առաքյալները շրջապատել էին Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս երևաց: Սենյակի վերևում հայտնվում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին։
Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ Բարդուղիմեոսը, Երուսաղեմում չէր և Աստվածամոր ննջմանը և թաղմանը ներկա չէր, քանզի դա էր Տիրոջ կամքը: Իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը՝ Աստվածածնի մարմինը:
Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ հրեշտակների օրհներգությունների դադարումից հետո, հրաբուն զորքերի միջոցով, Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, որը միայն Աստված գիտի, և հիանալով փառք տվեցին Աստծուն: Առաքյալները փայտի վրա դրոշմած պատկերը տալիս են Բարթողոմեոսին` որպես մխիթարություն։
Եկեղեցին Մարիամի երկրային կյանքի վախճանը անվանում է վերափոխում բառով, որը նշանակում է փոխադրվել վեր։ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին եկեղեցում կատարվում է խաղողի օրհնությունը, որից հետո է միայն թույլատրվում խաղող ուտել։ Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազի՝ որթատունկի հետ։ Խաղողից է պատրաստվում նաև գինին։ Քրիստոսը, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին տալով աշակերտներին, ասաց. «Այս է իմ արյունը»։


Խաղողօրհնեքը Հախպատի Սբ.Աստվածածին եկեղեցում





Խաղողօրհնեքը Շահումյան համայնքում






Խաղողօրհնեք Ճոճկան համայնքում







Խաղողօրհնեք Օձունի Սբ.Աստվածածին եկեղեցում












Խաղողօրհնեք Վարդաբլուր համայնքում




Խաղողօրհնեք Ալավեդի քաղաքում




ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ....

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ..

Ս. Զատիկ, տոն Հարության մեր Տեր Հիսուս Քրիստոսի
Մարկոս 16:2-8
2 Եւ կիրակի օրը, առաւօտեան, արեւածագին եկան գերեզման։ 3 Եւ ասում էին միմեանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի»։ 4 Եւ նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորուած էր. եւ այն շատ մեծ էր։ 5 Եւ ներս, գերեզման մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագած. եւ զարհուրեցին։ 6 Եւ նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, դուք Յիսուսին էք փնտռում՝ խաչուած Նազովրեցուն. նա յարութիւն առաւ, այստեղ չէ։ Ահաւասիկ այն տեղը, ուր նրան դրել էին։ 7 Բայց գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին եւ Պետրոսին, թէ՝ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտե՛ղ կը տեսնէք նրան, ինչպէս ձեզ ասել էր»։ 8 Եւ երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին եղել. եւ ոչ ոքի բան չասացին, որովհետեւ վախենում էին։







Gugarats tem T.Sepuh arqp. Chuljyan Sb.Zatik31.03.2013