Ապիրլ 24

ՀԻՇՈՒՄ ԵՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
Վանաձորի ՔԿՀ -ում արժանապատիվ Տ.Վահան քհն Ազարյանը կատարեց ոգեկոչման կարգ 
 (24.04.2015)













Ցեղասպանության զոհերին նվիրված տասներկու 

խաչքար՝ Գուգարաց թեմի համայնքներում

Սրբապատկեր նվիրված Հայոց Եղեռնի ժամանակ հանուն հավատքի և հանուն հայրենիքի նահատակված սրբերի հիշատակին

2015թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումով մեր եկեղեցին վերականգնեց սուրբ հռչակելու իր ավանդույթը, որն արդեն 400 տարի ընդհատված էր: Սրբադասման արարողությունը կատարվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` սուրբ Տրդատ թագավորի Բաց խորանում:




Armenian Church makes saints of 1.5 million genocide victims


http://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/armenia/11559613/Armenian-Church-makes-saints-of-1.5-million-genocide-victims.html
Գուգարաց թեմի առաջնորդի հանդիպումը Լոռու մարզպետարանում ՝ընդառաջ  Եղեռնի 100 ամյակին 

Լոռու մարզի Գարգառ   համայնքում օծվեց   խաչքար
 (20.04.2015)



Լոռու մարզի  Ստեփանավան քաղաքում  օծվեց խաչքարի  (20.04.2015)

  





 























В Степанаване освящены два Хачкара в память жертв Геноцида армян

Подробности: http://novostink.ru/armenia/107275-v-stepanavane-osvyascheny-dva-hachkara-v-pamyat-zhertv-genocida-armyan.html#ixzz3YVQGHBX1
Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на NovostiNK.ru 

Լոռու մարզի Սարահարթ  համայնքում օծվեց   խաչքար (16.04.2015)



























Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում օծվեց   խաչքար
 (19.04.2015)


 

 




 





Լոռու մարզի Մեծ Պարնի  համայնքում տեղադրվեց  խաչքար (15.04.2015)





Լոռու մարզի Շահումյան  համայնքում օծվեց խաչքար
(15.04.2015)








Լոռու մարզի Ալավերդի համայնքում  օծվեց խաչքար
(14.04.2015)

Ապրիլի 14-ին հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ` Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում կատարվեց խաչքարի օծման արարողություն: Արարողությանը մասնակցում էին  Ալավերդու հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանն ու Ախթալայի հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Թեև քաղաքում կար Անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, սակայն այս խաչքարը հատուկ տեղադրվեց սպասվող կարևոր իրադարձությունին ընդառաջ և նվիրվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը տեղադրվեց համապատասխան վայրում, որի բարերարներն էին` Արթուր Նալբանդյանը, Կարեն Փարեմուզյանը և Աշոտ Շաքարյանը: Արարողությանը ներկա էին բազմաթիվ ալավերդցիներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ և աշխատակիցներ, մտավորականներ: Խաչքարը պատրաստել էր երիտասարդ ալավերդցի քանդակագործ` Վահե Մնացականյանը, որը խաչքարին պատկերել էր հայկական-քրիստոնեական խորհրդանիշ խաղողի վազն ու նուռը, արեգակը շրջապատած Տիրոջ կենարար խաչին, հավերժություը:

Օծման ավարտին ներկաներին և բարերարներին իր հայրական ողջույն ու բարեմաղթանքները փոխանցեց Սրբազան հայրը, ով բոցաշունչ, հայրենասիրական ու եկեղեցասիրական իր քարոզով մեզ բոլորիս հաղորդեց աստվածային ճշմարտությունները: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:






















Լոռու մարզի Մեծավան համայնքում օծվեց խաչքար
(9.04.2015)
 Երեք տարի է Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցու զանգերի ղողանջները համայնքի բնակիչներին կանչում են ժամերգությունների և պատարագների: Այս անգամ հավատացյալները հավաքվել էին եկեղեցու բակում մասնակցելուՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությանը: Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն անձամբ է մասնակցել վարպետ Նովայի (խաչքարագործ ՍայաթԿոծենյանի)էսքիզների քննարկումներին: Խաչքարագործ Սայաթ Կոծենյանը յոթ տարեկանից է սիրահարվել խաչքարներին և ընտրել իր մասնագիտական ուղին: Ասում, որ բազմաթիվ խաչքարեր է քանդակել, բայց ամեն անգամ նոր գործ սկսելուց հուզվում է և փորձում պահպանելով հինը ստեղծել նորը: Մոսկվաբնակ բարերաներ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյան եղբայրներն այս անգամ ևս սատարել էին Մեծավանի բնակիչներին և ֆինանսավորել հոգևորմշակութային այս կոթողի ստեղծումը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշում է, որ Գուգարաց թեմում ևս մի քանի խաչքար է տեղադրվելու: Այդ օրը Մեծավանի համայնքում ևս մեկ հետաքրքիր իրադարձություն արձանագրվեց: Նորանշանակ Տ. Ներսես քահանա Ղալայանը նույնպես մասնակցեց խաչքարի օծման արարողությանը: Տարիներ շարունակ նա ծառայել է Գուգարաց թեմի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիներում: Այժմ տեր հայրն իր սպասավորությունը շարունակելու է Մեծավան համայնքի Սբ. Գևորգ եկեղեցում:
Հեղ. Ստելլա Մարտիրոսյան Ֆոտոշարքը Լիլիթ Յոլչյանի
http://lori.gov.am/news/item/2015/04/10/news/

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եղեռնի զոհերին նվիրված խաչքար բացվեց Մեծավան համայնքում

10.04.2015
Ապրիլի 9-ին Լոռու մարզի Մեծավան համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում
կատարվեց Հայոց մեծ եղեռնը խորհրդանշող խաչքարի հանդիսավոր օծում: Խաչքարը կերտվել ու տեղադրվել է եկեղեցու բարերարների աջակցությաամբ:
Օծման կարգը կատարվեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, թեմի հոգևոր դասի մասնակցությամբ:
Ներկա էին Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, պաշտոնատար այլ անձինք, Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, բազում հավատացյալներ:
Խաչքարի հեղինակն է խաչքարագործ Սայադ Կոծինյանը: Վարպետն այն կերտել է Ջուղայի խաչքարերից մեկի օրինակով:
Օծման արարողության ավարտին թեմակալ առաջնորդը ներկայացրեց համայնքի նորանշանակ հոգևոր սպասավորին՝ Ներսես քահանա Ղալայանին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր խոսքում կարևորեց Եղեռնի 100- ամյակի առթիվ անմեղ զոհերի ոգեկոչմանն ուղղված նմանատիպ միջոցառումների իրականացումը, նշելով, որ մարզի գրեթե բոլոր համայնքներում Եղեռնի զոհերի հիաշատակին նվիրված խաչքարեր են տեղադրված, իսկ առաջիկայում նման ձեռնարկումներ կլինեն մարզի այլ համայնքներում ևս:

Եղեռնին ընդառաջ հանդիպում Թեմակալ առաջնորդի հետ 8.04.2015
Եղեռնին ընդառաջ Տ.Վահան քհն Ազարյանը Վանաձորի Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 4 հիմն. դպրոցում 14.04.2015
 

 
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը ՝ արժանապատիվ Տ.Վահան քհն Ազարայանի Խոսքը 22.04.2015



No comments:

Post a Comment