Tuesday, November 7, 2017

Օձունի եկեղեցու արտաքին սրահների ամբողջացման խնդիրը կլուծվի

Մշակույթ

7 Նոյեմբերի 2017, 16:50
 Օձունի եկեղեցու արտաքին սրահների ամբողջացման խնդիրը կլուծվի
Օձունի եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը: Փաստը, որ եկեղեցին բազմիցս նորոգվել է, արձանագրված է նաև եկեղեցու բակում գտնվող տապանաքարերի վրայի հիշատակություններում (801թ., 1888 թ.): 19-րդ դ. վերջերին էլ թիֆլիսաբնակ Զաքարիա և Բաղդասար Աբովյան եղբայրներն իրենց միջոցներով վերանորոգել են եկեղեցին և շրջապարիսպը, ինչը վկայող արձանագրություն նույնպես կա:
Մեր օրերում եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2011-ից և այսօր էլ շարունակվում են՝ հյուսիսային կամարակապի քանդված քարերն են դրվում նախկին տեղերում: Եկեղեցու վերականգման աշխատանքները ֆինանսավորում է մոսկվաբնակ բարերար Մովսես Ձավարյանը: Սակայն եկեղեցին լուրջ խնդիր ունի՝ արտաքին սրահների ամբողջականացման հարցը: Բանն այն է, որ անձրևաջրերը լցվում են ներս ու պատը, որմնակամարը «ջրում»:
Հիշեցնենք, որ եկեղեցու արտաքին սրահների վերականգնման հարցը Yerkir.am-ի հետ զրույցում բարձրացրել էր Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ նշելով, որ  անձրևաջրերը, որմնակամարի վրա թափվելով, բարերարի շնորհիվ կատարված աշխատանքներն էլ  են «ջուրը գցում»: «Անձրևաջուրը լվանում է որմնակամարը, իջնում մինչև հիմքեր, հատակը խոնավացնում. այսպես կամաց-կամաց հատակի սալիկներն էլ կտեղահանվեն: Արդեն սկսվել են անձրևները, և քարերը չեն դիմանում անձրևին: Պետք է ծածկի տակ լինեն, անհրաժեշտ է Օձունի սրահների ամբողջական ծածկապատման աշխատանքներ սկսել, իսկ եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները` մեկ տարով հետաձգել»,- ասել էր քահանան:
Տեր Վրթանեսը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Օձուն այցի ժամանակ խնդիրը ներկայացրել էր նախարարին, ով էլ խոստացել էր լուծել այն:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել մշակույթի նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք նախարարն ուսումնասիրել էր խնդիրը և ինչ որոշում կայացրել:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը տեղեկացրել է մեզ, որ  եկեղեցու արտաքին սրահների ծածկն ի սկզբանե եղել է փայտյա, ինչի մասին են վկայում եկեղեցու հարավային, արևմտյան և հյուսիսային ելուստները, որոնց վրա էլ հենված են եղել ծածկը կրող երկայնական փայտե գերանները: Փոխնախարարի խոսքով՝ հետագա նորոգությունների արդյունքում փայտանյութի ոչ երկարակեցության պատճառով այն փոխարինվել է քարե թաղակիր կամարներով և թաղերով, որոնց մեկ ոտքը հենվել է նշված պատերին հպված որմնակամարների վրա:
«Արտաքին սրահների ծածկերի քարով վերականգնումը համարում ենք հնարավոր և արդյունավետ՝ մեկ վերապահումով` եթե պահպանվի և ցուցադրվի պատերի վրա առկա ավելի վաղ շինարարական շերտը՝ ելուստները՝ քարե թաղերում թողնելով ապակեպատ «լուսամուտներ»՝ պատմական շերտի մասին ինֆորմացիան հետագա սերունդներին փոխանցելու նպատակով: Ինչ վերաբերում է ծածկերի վերականգնման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ապա նախարարությունը կա´մ կառաջարկի բարերարին` հանձն առնել նաև հուշարձանի արտաքին սրահները ամբողջացնելու նպատակով անհրաժեշտ աջակցություն, կա´մ նախարարությունը պետական բյուջեից գումար կտրամադրի»,- ասել է Սամուելյանը:
Իսկ աշխատանքների իրացման ժամկետները, ըստ փոխնախարարի, կախված կլինեն ֆինանսական հատկացումների չափից:

1 comment:

  1. Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում

    ReplyDelete