Thursday, May 26, 2016

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից տարեկան ժողովը


Մայիսի 25-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ:

Monday, May 23, 2016

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի շնորհավորական խոսքը շրջանավարտներին
2016թ.

Սիրելի՛ շրջանավարտներ, հայրական մեր օրհնությունն ենք բերում ձեզ և շնորհավորում «Վերջին զանգի» տոնական օրվա առիթով:
Տիրոջ բարեհաճությամբ և սուրբ կամքով դուք արդեն անցել եք ուսումնառության դպրոցական շրջանը, և հետայսու ձեր առաջընթացը կյանքում պետք է լինի առավել հաստատուն  ու նպատակասլաց՝ իր նպաստը բերելով հայ ժողովրդի պայծառ ու խաղաղ ապագան կերտելու գործին: Այդպես է, քանզի ապագան մեծապես պայմանավորված է ազգային նկարագիր ու տեսլական ունեցող հզոր և վճռական երիտասարդությամբ: Բայց միշտ պետք է հիշեք, որ նախևառաջ պարտավոր եք պահպանել ձեր մեջ մարդն ու մարդկայինը:
Թող իրականանան ձեր բազում իղձերն ու երազանքները: Դարձեք մեր երկրի հուսալի և արժանապատիվ քաղաքացիներ, մեր հայրենիքի նվիրյալ զավակներ և մեր եկեղեցու հավատարիմ հետևորդներ: Դուք եք մեր ներկան ու ապագան,  գալիք հաղթանակների երաշխիքը:

Տիրոջ շնորհները, սերը և աստվածային զորությունը թող լինեն ամենքիդ հետ այսօր և միշտ. Ամեն:

Thursday, May 19, 2016

Նոր Կտակարաններ բաժանվեցին 
Վանաձորի քերեակատարողական հիմնարկին


«Վանաձորի տարեցների տան» բնակիչների մկրտությունը
ShoghakatTVcompany

Մայիսի 14-ը քարինջեցիների համար նշանավորվեց Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված քարինջեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմամբ

Գուգարաց թեմի և ՎՊՀ-ի առաջնորդարանի ուխտագնացությունը՝ դեպի Սանահինի վանական համալիր



Sunday, May 8, 2016


ՄԱՅԻՍԻ 9-Ը  ՎԱՆԱՁՈՐՈՒՄ


ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ 








Համահայկական խոշոր նշանակություն ունեցող հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրման տոնը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոնվեց Վանաձորում քաղաքում: Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձին, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված խաչքարի մոտ, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, և մասնակցությամբ Վանաձոր քաղաքի հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների:  


Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, խաչքարի բարերար «Մատինյանի նշխար» ՍՊԸ տնօրեն Արմեն Սարուխանյանի ընտանիքը, Երկրապահ կամավորականների միության պատանի երկրապահներ, զինվորականներ, ազատամարտիկների ընտանիքների անդամներ և բազում հյուրեր:

Իր հայրական օրհնության և շնորհավորանքի խոսքը ներկաներին ուղղեց թեմակալ առաջնորդը. «Շուշիի ազատագրման պանծալի հաղթանակի համար մենք պարտական ենք ազատամարտիկներին, ովքեր իրենց գործնական հայրենասիրությամբ մեզ վերադարձրեցին մեր արժանապատվությունն ու հպարտությունը: Այսօր նրանց զավակներն են շարունակում նույն առաքելությունը` Արցախի պաշտպանության սուրբ գործը: Փառք հաղթական Հայոց Բանակին, փառք նահատակ Հայ Զինվորներին»:
Տոնախմբությունն ուղեկցվեց Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի և «Հորովել» երգի և պարի համույթի կատարումներով:



Միջոցառման ավարտին ներկաները, իրենց խոնարհումը բերելով Արցախում զոհված մեր մարտիկների անմահ հիշատակին, ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Հաղթանակի խաչքարին: 
8.05.2016

Wednesday, May 4, 2016

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բեթանիա եւ,
բարձրացնելով իր ձեռքերըօրհնեց նրանց:
Եւ մինչ նա օրհնում էր նրանցբաժանվեց նրանցից
եւ դեպի երկինք էր վերանում: (Ղուկ. 24.50:51)
Մայիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ՍուրբՀամբարձման տոնը:Տոնին Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վանաձորի առաջնոդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վահան քահանա Ազարյանը: Պատարագից հետո թեմի գրեթե բոլոր տարածաշրջաններում երիտասարդաց միություններըկազմակերպեցին ավանդական դարձած միջոցառումներտոնին համահունչ երգերովխաղերովվիճակով:
Համբարձման տոնը հիշատակումն է Հարությունից 40 օր հետո աշակերտների առջև Ձիթենյաց լեռից դեպի երկինք մեր Տիրոջ համբարձման: Ձիթենյաց լեռան վրա Քրիստոսի վերջին խոսքն իր աշակերտներին եղավ այն առաքելությանհաստատումըորի համար նրանք կանչված էին«Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրաինչպեսՀայրը ինձ ուղարկեցես էլ ձեզ եմ ուղարկումԳնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերիննրանց մկրտեցե՛քՀոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովՈւսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորըինչ որ ձեզ պատվիրեցիԵւ ահա եսձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: (Մատթ. 28 18-20) եւ երբ այս խոսեց համբարձվեց երկինք:
Տոնը ժողովրդական կերպով հայտնի է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»: Աղջիկները Համբարձմաննախընթաց օրը (չորեքշաբթիդաշտերիցայգիներից հավաքել են 7 գույնի ծաղիկ և փնջեր կապելորոնցից մեծը ևխաչաձևը կոչվել է ԾաղկամերՏոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցել են ծաղիկների տերեւներ եւ աղջիկներինպատկանող զանազան իրերԱյնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցրել են հարսի զգեստվերցրել կժերըծաղիկներըեւ շրջել տնետունԱյս ամենը զուգորդվել է երգերովկատակներով եւ դրամահավաքովՀետո սկսվել է վիճակահանությունըում պատկանել է առաջին իրընրան մոտալուտ ամուսնություն է սպասվելԿժից հանել ենմյուս իրերըորոնց պատկանող անձանց խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվել:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց ԿաթողիկոսությանԱթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրըՊատմական հանգամանքներիթելադրանքով 484թի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441թվականինՀամբարձման տոնինՎաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբվերահաստատվեց աստվածահաստատ Սուրբ Էջմիածնումուր իջել էր Հիսուս Քրիստոսեւ որտեղից դարերշարունակ Հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն բաշխվում է այն փառքի լույսըորը Քրիստոս հանձնել էր հայոց հողին:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ