Sunday, September 28, 2014

ԱՄԵՆ


Նախագահ Սահակյանը Գանձասարոմ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում երկրի ղեկավարն <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման արժանացած Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:
Իր խոսքում Նախագահը կարեւորել է եկեղեցու դերակատությունը հայ ժողովրդի եւ Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատեւել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների:
Նախագահ Սահակյանը Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական եւ հասարակական գործչի, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
2014-09-28
axbyur@ 
http://www.president.nkr.am/am/news/visits/2580/

Tuesday, September 23, 2014

1995 թ-ին իրականացավ Գարեգին Ա կաթողիկոսի 

երազանքը՝ ուխտագնացություն 

Հովհան Օձնեցու 

շիրիմին


Friday, September 19, 2014

ՍՈՒՐԲ ԽԱՉ.
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԹԵ՞ ՍԳՈ ԱՄԻՍ
Խաչ Քո Եղիցի մեզ ապաւենՏեր Յիսուս,
յօրժամ գաս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս… . ԺԱՄԱԳԻՐՔ

Օրերս, ի ուրախություն բոլորիս, վերջապես կոտրվեց լոռեցու նախապաշարմունքների սառույցը. ի զարմանս Վանաձորի` հարսանեկան մեքենաների ազդանշանները ողողեցին քաղաքը:
Խաչվերաց տոնըորը հնում որոշ վայրերում տարածված էր ՍփխեչՍըբխեչ, ԽչվերացՈւլոց (Ուլնոց), ԽրովԽաչեյնԶադագ անվանումներովտոնվում էր ողջ սեպտեմբեր ամսին: Պատմական Հայաստանի մի շարք գավառներում Սուրբ Խաչի տոնի մեծ տոնախմբություններն ու ուրախությունը տևում էր մինչև ամսվա վերջ, ինչի պատճառով սեբաստացիները ամիսն անվանում էին Խաչ-Խաչին: Սակայն արի ու տես, որ ամիսը հատկապես լոռեցիների համար համարվում էր սգո կամ գերեզմանների ամիս (մինչ օրս այս կույր մտայնությունը քիչ թե շատ իշխում է լոռեցիներիս մեջ), ինչը կարելի է կապել թե’ սովետական շրջանում սխալ քարոզչության և թե’ տոնի խորհրդից անտեղյակ լինելու հետ: Ի վերջո տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերի նպատակն էլ հենց տոնի ավետիսը ննջեցյալներին փոխանցելն է. այդ կերպ ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների խաղաղության համար աղոթք բարձրացնելը:
Սուրբ Խաչի տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և տոն բառն արդեն իսկ հուշում է, որ այն ուրախության ու ցնծության առիթ պետք է լինի: Այս տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդնունի: Պատահական չէրոր 3 խաչերը (մեկըՔրիստոսի, 2-ըավազակներիդնելով մահացած մարդկանց վրա`հայտնաբերեցին Փրկչի խաչափայտըքանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյամբ նորոգելուբժշկելու ևհարություն տալու զորություն ստացավԸստ տոնի պատմական հիմքի614թՊարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրաավերումայնսրի քաշում ժողովրդինմեծ թվով գերիներ տանումՈրպես անարգանք քրիստոնյաներինՍուրբ Հարությունտաճարից գերեվարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը:

 Խաչափայտը գերության մեջ է մնում14 տարի: 628թԲյուզանդիայի Հերակլես կայսրը (կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունականմասի հայոց զորքըՄժեժ Գնունու գլխավորությամբ) քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկներիվրաազատագրում Սուրբ Խաչը և այն վերադարձնում նախկին վայրըԽաչը հանդիսավոր թափորով տարվում էԵրուսաղեմՓոքր Ասիայի վրայովանցնում է Կարին (Էրզրումքաղաքովիսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում,ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխումկառուցվում է Խաչավանք եկեղեցինԿայսրը խաչափայտը Գողգոթայիգագաթը հանելովբարձրացնում է Սուրբ Հարություն վերանորոգված տաճարումի տես բոլոր քրիստոնյաներիԱյդժամանակից էլ վերջնականորեն հաստատվում և մեծ հանդիսավորությամբ տոնվում է խաչի բարձրացման հիշատակըԽաչվերացը:
 Եկեղեցական կարգի համաձայնսեպտեմբերի տասնչորսին մոտ կիրակին տոնվում էՍուրբ Խաչի տոնը: Այս տարի Սուրբ Խաչի տոնը նշվեց սեպտեմբերի 14-ինՏոնին Սուրբ Պատարագ մատուցվեց թեմիբոլոր գործող եկեղեցիներումՎանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն էրՏեր Ներսես քահանա Ղալայանը:
Տոնի երեկոյանժամը 17:00-ինՍուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց թևը կազմակերպեց արդենավանդույթ դարձած խաչերթ` «Հանուն մեր երկրի հոգևոր անվտանգությանհամախմբվենք Հայ Առաքելական ՍուրբԵկեղեցու շուրջ» կարգախոսով: 

Խաչերթի մասնակից դպրոցականներըմանկավարժներըուսանողները,հասարակական կառույցների ներկայացուցիչները և պարզապես հավատավոր մարդիկխաչերովխաչվառով,եռագույններովհոգևորականի առաջնորդությամբՎանաձորի Հայքի հրապարակից շարժվեցին դեպի Սուրբ ԳրիգորՆարեկացի եկեղեցիուր ստացան թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի օրհնությունըՍրբազան Հայրն իրհորդորով դարձավ ներկաներին. «Այս խաչերթով օրհնվում է մեր Վանաձոր քաղաքը, մարզը, ինչու չէ նաև հայրենիքը:
Ուղղեք ձեր աղոթքները ներկայիս մեր առջև ծառացած մարտահրավերներ
ը դիմագրավելու, մեր սահմանների խաղաղության, մեր զինվորաց դասի պահպանության, մեր սահմանային գյուղերի բնակիչների համբերության ու անկոտրում կամքի համար: Թող Տիրոջ փրկարար Սուրբ Խաչը վահան հանդիսանա մեզ թշնամու հարձակումներից ևառավելաբար ներքին թշնամիներից: Եվ ներկաներիդ մաքուր շրթներով առ Աստված աղոթքներն ու խնդրանքը թող մեր եկեղեցու և հայրենիքի խաղաղ ու բարգավաճ ապագայի գրավականը հանդիսանա»




Ներկաները մասնակցեցին նաև Խաչվերացի թափորինանդաստանի կարգինվերջում իրենց հետ տուն տանելովխաչի թափորի այդ օրվա զարդ հանդիսացող ռեհանըՏոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց էորովգերեզմաններում հնչեցրած աղոթքներով ապրեցնում ենք մեր ննջեցյալների հիշատակը:
Էմմա Գրիգորյան
Մայր Աթոռում շարունակվում է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը


 

Monday, September 1, 2014

ԽԱՉՎԵՐԱՑ ԽԱՉԵՐԹ 13.09.2014
<< Սուրբ Խաչ>> եկեղեցասեր մանակապատանեկան միության











ֆոտշարքը Անահիտ Գագինյանի