Wednesday, July 31, 2013

Monday, July 29, 2013


1999-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԾ ԶՈՀԸ
ԳԱՐԵԳԻՆ Ա ՔԵՍԱԲՑԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Գարեգին Ա-ն ծնվել է Նշան Սարգսյան անունով Սիրիայի Քեսապ քաղաքում։

Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, ապա ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում (1946–52):
1949-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ:
Պաշտպանելով վարդապետական ավարտաճառը «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներու» թեմայով՝ 1955-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1957–59-ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում` ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողովը և Հայ եկեղեցին» (հրտ. 1965, անգլ., ունեցել է մի շարք վերահրատարակություններ) խորագրով աշխատությունը, ստացել գրականության բակալավրի աստիճան:
1960-ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը:
1963-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս:
1971–73-ին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հս. Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը:
1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս:
1992-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
1995-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը մահացել է 1999 թ. Հունիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:


Հեղինակ է հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում ուսումնասիրությունների և հոդվածների, ինչպես օրինակ`
Արևելյան ուղղափառ եկեղեցիների վկայությունը, Անթիլիաս, 1968:
Հայ եկեղեցին այժմ, Նյու-Յորք, 1970:
Իրանը և հայերը, Թեհրան, 1971:
Հայկական քրիստոնեական ավանդույթը Իրանում, Նոր Ջուղա, 1974:
Անցյալը անցած չէ, Անթիլիաս, 1985:
Հայ մարդը հայ գրքի դիմաց, Անթիլիաս, 1990:
Հոգևոր կյանքի փնտրտուքի մեջ, Անթիլիաս, 1991:
Հարություն հայություն, Անթիլիաս, 1993:
Ձեռնարկ հովվական աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995:
Ձեռնարկ վարդապետական աստվածաբանության
Ձեռնարկ Ընդհանուր եկեղեցու պատմության
Ձեռնարկ քրիստոնեական բարոյագիտության
Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001
Karekin Sarkissian: The Council of Chalcedon and the Armenian Church. Armenian Prelacy, New York 1975.

Tuesday, July 23, 2013

Վանաձորի ՔԿՀ թեմակալ առաջնորդը Օրհնեց խաչքար նվիրված
1914 և 1988 թթ զոհերն

















ֆոտոշարքը՝ Լ.Յոլչյանի

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ
https://www.facebook.com/yekeghecakan

եր Կարապետ վարդապետ Հարությունյան
Վանաձոր քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր



ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ
Տ.Ստեփանոս քահանա Մարգարյան Վանաձորի Սբ.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ
Ալավերդու Սբ. Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Միքայել քահանա Շաղոյան
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ
Нравится · 23 мин. назад 

Տ.Վրթանես քահան Բաղալյան - Լոռու Մարզի Օձունի Սբ.Աստվածածին եկեղեցու և տարածաշրջանի հոգևովոր հովիվ

https://www.facebook.com/photo.php?fbid=219902148157708&set=pb.174102806070976.-2207520000.1374595307.&type=3&theate

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ
https://www.facebook.com/yekeghecakan

Տ.Վահան քահանա Ազարյան
Գուգարաց թեմի Սբ.Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ, ՔԴԿ-ի տնօրեն