Monday, February 27, 2012

Ի՞նչպես աթեիստին բերել Հայ Առաքելական Եկեղեցի

Պատասխանում է Տեր Վիգեն քահանա Ղազարյանը.
- Նրա մեջ արթնացնել ազգային-հայրենասիրական արժանապատվություն, որպես հայ, գիտակցել տալ, որ եթե այսօր նա ինքն իրեն արաբ, պարսիկ կամ հույն չգիտի, այլ որպես հայ գիտի, դա իր նախնիների անձնազոհ հայրենասիրության և եկեղեցասիրության շնորհիվ է: Իսկ նա այսօր չի ընդունում այն արժեքները, հանուն որոնց իր նախնիներն իրենց կյանքն են զոհել. հանուն սրբության, հանուն հավատի և հանուն Հայրենիքի: Եթե նա շարունակի իր անտարբեր ընթացքը Եկեղեցու հանդեպ, ապա կվաստակի անարժան ժառանգի տիտղոս, և կստացվի, որ հատկապես իր նախնիներն իզուր են հեղել իրենց արյունը, քանի որ դա այսօր արժեք չունի իրենց հետնորդի մոտ: Այսպիսի հայրենասիրական մոտեցմամբ հարկավոր է պատվախնդրություն արթնացնել նրա մեջ և պապերի հանդեպ ունեցած պարտքի զգացողությամբ ուղեկցել Եկեղեցի, իսկ այնտեղ արդեն Աստված բան կփոխի նրա սրտում, քանի որ չարը հոգեբանորեն փակել է նրա բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի Եկեղեցի:

Chochkan Chapel 2010



Տեսագրությունը տրամադրել է  Գուգարաց թեմը.
թեմի օպերատոր Լիլիթ Յոլչյան 2010

Thursday, February 23, 2012

Մեծ Պահք

Մեծ պահքի շրջանն այս տարի սկսվել է փետրվարի 19-ից: Այն կավարտվի ապրիլի մեկին՝ Ծաղկազարդով: Պահքի շրջանում մարդիկ պետք է հրաժարվեն որոշակի ուտելիքներից, վատ սովորություններից՝ գտնելով փրկագործության ուղին:
Վանաձոր  «Լոռի» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը  23.02.2012

Thursday, February 16, 2012

Վարդանանց տոն


Սբ.Պատարագից Տեր Վահան քահանայի քարոզը

Monday, February 13, 2012

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ (Տրնդեզ) 13.02.2012


ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄ
Վանաձոր «ՄԻԳ» ՀՌԸ ՝ԼՄ Շահումյան  համայնք
 «Ֆորտունա» Լոռու մարզային ՀԸ  հեռարձակած տեսանյութը 13.02.2012

                                                   ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋՆ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ 

 « <+3   » ՀԸ  հեռարձակած տեսանյութը 13.02.2012

  « <+3   » ՀԸ  հեռարձակած տեսանյութը 13.02.2012

Լոռվա մարզպետի Տրնդե՞զն էր…

Այս տարվա Տրնդեզին` Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացին նույնպես մարդաշատ էր: Սակայն վանաձորցիները զարմացել էին` տեսնելով եկեղեցու մոտ վառած խարույկը:
Այն իր չափերով տարբերվում էր` մեծ էր ու կրակն էլ վառ էր: Վանաձորցիները Տրնդեզի խարույկի մեծ լինելը կապեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի պաշտոնավարության հետ:
“Առաջին Տրնդեզն ա մարզպետի”,-կես կատակ, կես լուրջ խոսում էին վանաձորցիները: Եւ հետաքրքիր է, որ Տրնդեզին հատկապես ակտիվ էին տարիքով ավագներն ու նրանք էլ թռան կրակի վրայով: “Սերը բոլորի համար է` տարիք-մարիք չի հարցնում”,-ասում էին տատիկները:

Լուսանկարներն ու տեսանյութը` Գեւորգ Դերձյանի



Saturday, February 11, 2012

Գուգարաց թեմի առաջնորդի խոսքը

07.04.2011  (Արխիվ)

 Մշակութային միջոցառում Ալավերդիում - նշվում է պղնձաձուլական գործարանի 240-ամյակը: Բեմում՝ քաղաքապետ Արթուր Նալբանդյանն է, Վալեքսի նախագահ Վալերի Մեժլումյանը, տնօրեն Գագիկ Արզումանյանը, Բեյզ մետալս տնօրեն Արթուր Մկրտումյանը Լոռու մարզպետ Քոչարյանը: Մասնակիցներին ողջունում է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:
Շնորհակալական խոսքում նա անդրադառնում է Վալեքսի նախագահ Վալերի Մեժլումյանին, ում բարերարությամբ հովվատուն կկառուցվի կից՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու եկեղեցուն, որը նույնպես Մեժլումյանի բարերարությամբ է կառուցվել:

Տեր Վահան քահանա Ազարյանը հանդես եկավ նախաձեռնությամբ

 
Վանաձոր  «Լոռի» ՀՌԸ  հեռարձակած տեսանյութը   12.02.2012
«Երիտասարդների եւ նրանց ընտանիքների հզորացում» ծրագրի շրջանակներում հունվարի 12-ից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ: «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում նա կատարել էր ջրօրհնեք, ինչին էլ հաջորդել էր առաջարկը՝ այցելել տներ ու մինչեւ փետրվարի 14-ը իրականացնել տնօրհնեքի արարողություն: Կենտրոն հաճախող երեխաների ծնողների մեծամասնությունն ուրախությամբ ընդունել էր հոգեւորականի առաջարկը: Սանկտ-Պետերբուրգյան տնակավանի ընտանիքներում Տեր Վահանին ու «Հայկական Կարիտաս»-ի աշխատակիցներին ջերմ ժպիտներով դիմավորեցին:

Saturday, February 4, 2012

Սուրբ Սարգիս՝բարեխոսերիտասարդների եւ զինվորների



«Լուսամատյան » ստեղծագործական միության «ԱՍԵ ԱՍՏՎԱԾ» հաղորդում ՝ Սբ.Պատարագից. Տեր Վահան քահանա Ազարյանի  քարոզը օրվա առիթով
4.02.2012
 
Ալավերդի  « +3  » ՀԸ  հեռարձակած տեսանյութը  24.02.2012


































ֆոտոշաք ՝ Լ.Յոլչյան