Monday, July 25, 2011

«Ծիծեռնակ » ճամբարի երեխաների ուխտագնացությունը

 
Գուգարաց թեմի «Ծիծեռնակ » ճամբարը հյուընկալել էին Թալինի տարածաշրջանի ջուրջ 150 երեխաներ:Նրանց առօրյաի մեջ մեծ դեր ունի նաեւ ուխտագնացությունները թեմի տարբեր եկեղեցիներ:

Sunday, July 17, 2011

«Ծիծեռնակ » ճամբարում տոն է


Գուգարաց թեմի “Ծիծեռնակ “ ճամբարում ձևավորված հետաքրքիր ու բարի ավանդույթներից մեկն էլ այն է, եթե ճամբարում հանգստացող երեխաներն այդ ժամանակահատվածում նաև իրենց ծննդյան օրն են նշում, ապա այն իսկական տոնախմբության է վերածվում` մասնակցությամբ անխտիր բոլոր ճամբարականների: Այս անգամ էլ երկրորդ հերթափոխի 4 երեխաներ իրենց տարեդարձը նշեցին  «Ծիծեռնակում»:  Սա, երևի նրանց համար ամենաանմոռանալի տոներից մեկը կդառնա.Այսքան շատ հյուրեր ու այսքան  ջերմ շնորհավորանքներ, գույնզգույն փուչիկներ, բարձր տրամադրություն, տարեդարձի երգեր, դե վերջում էլ, իհարկե, տոնական համեղ տորթն ու նվերները: Թեմակալ առաջնորդի կողմից բոլոր հոբելյանրենը խորհրդանշական նվերներ ստացան: 

                                          Դիվան Գուգարաց թեմի

Monday, July 4, 2011